Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

18 հոկ 2019 10:18

Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին.նրանց միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում .«Իրավունք»

«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայ­քում երեկ շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգել­ման, ընտանիքում բռնության ենթարկ­ված անձանց պաշտպանության և ըն­տանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրա­ցումներ կատարելու մասին ՀՀ աշխա­տանքի և սոցիալա­կան հարցերի նա­խարարության հեղինակած օրենքի նա­խագիծը: 

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի փոխանցմամբ՝ նախագ­ծում մտցվում է «զուգընկերներ» հաս­կացությունը:


-Ըստ նախագծի՝ ընտանիքում բռնություն համարվելու է նաև զուգըն­կերների միջև ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը: Զուգընկերը սահմանվում է որպես միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հա­րաբերությունների մեջ գտնվող անձ՝ չնշելով սեռը, այսինքն՝ նաև միասեռական զույգերը: Փաստորեն, միասեռական զույգերի միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում: 

2017 թվականին թեժ պայքար տար­վեց, որ օրենքում սահմանվի կետ, որի համաձայն՝ երեխան առանց ծնողներից որևէ մեկի, ապաստարա­նում գտնվել չի կարող: Այդ կետը այս նոր նախագծից հանվել է: Այսինքն՝ օրենքը համապատասխանեցվում է արևմտյան չափանիշներին, երբ երե­խային կարող են ընտանիքում բռնու­թյան ենթարկվելու ենթադրությամբ օտարել ընտանիքներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր