Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

12 դեկ 2019 12:50

Հայաստանում պետք է բռնություն չլինի որևէ մեկի նկատմամբ, այդ թվում՝ քյաբաբ ուտողների, բոյովների...տղամարդկանց նկատմամբ բռնության դեպքերը շատացե՞լ են

Նախագծի ընդունումը բխում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից: Կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի (հարց համար 47) քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն:


«Մենք պետք է արձանագրենք, որ որքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է Հայաստանում, բայց ամեն դեպքում մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք այնուամենայնիվ լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Հարցի քննարկման համատեքստում ես հիշեցի Թումանյանի հայտնի պատմվածքը, թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքարը պակասեց: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան:


Մենք կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության: Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացմանը թեկուզ տեղային ճանապարհով, այլ տեղ կհասնենք, քանի որ ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց՝ ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ և այսպես շարունակ: Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է լինի, այդ թվում՝ երեխաների: Որտեղ երեխաների նկատմամբ բռնություն կա, պետությունը միջամտելու իրավունք ունի: Նույնը վերաբերում է կանանց մասով: Որևէ մեկի նկատմամբ բռնությունը չպետք է գործադրվի»,-ասաց Փաշինյանը:
 
ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի (հարց համար 47) քննարկման ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ցանկացավ իմանալ՝ տղամարդկանց մասով արդյո՞ք որևէ բան կա օրենքում. «Բադասայանն ասաց, որ կանայք ավելի խոցելի են, սակայն իրավիճակ է փոխվել ու այն անընդհատ փոխվում է, տղամարդկանց մասին պետք է շեշտվի, նրանք էլ են բռնության ենթարկվում: Մեկ-մեկ տղամարդկանց մասին էլ գրեք, որ իմանան իրենց էլ են տեր կանգնում»:


Փաշինյանը նշեց, որ օրենքը վերաբերում է բոլորին՝ հավելելով, թե վիճակագրություն չկա այն մասին, որ Հայաստանում տղամարդիկ բռնության են ենթարկվում կանանց կողմից:

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ վերջերս տղամարդկանց կողմից բողոքների թվի աճ է գրանցվել՝ կապված բռնության ենթարկվելու հետ:
Այս խոսքերից հետո լսվեց Նիկոլ Փաշինյանի ծիծաղի ձայնը:
«Իրականում այդպես է: Եվրոպայում հարցը շատ արդիական է, նույնիսկ կան տղամարդկանց հարցերով առանձին խորհրդական և այլն»,-ասաց Թաթոյանը:
Ցոլակյանն իր հերթին նշեց, որ հոգեբանական բռնությունը հատկապես տղամարդկանց է վերաբերում. «Կանանց համար հոգեբանական չկա»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը համաձայնվեց, որ իրավիճակ է փոխվել, սակայն նրա խոսքերով, կանայք շարունակում են բռնության նկատմամբ ավելի խոցելի լինել։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր