Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

18 հոկ 2019 13:05

Պետք է նախաձեռնող լինենք, ոչ թե պատասխանող.Թուրքերը մեր հողերի վրա կարող են 2 պետություն ունենալ, մենք չե՞նք կարող

Ապրիլյան պատերազմը պատեհ առիթ էր Արցախի անկախությունը ճանաչելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
«Մենք բազմիցս հայտարարել էինք, որ եթե Ադրբեջանը հարձակվի, մենք կճանաչենք Արցախի անկախությունը, բայց մինչ օրս չենք ճանաչել: Մենք վաղուց դա պետք է անեինք: Թուրքերը կարող են հայկական հողերի վրա ունենալ երկու պետություն՝ Թուրքիա եւ Ադրբեջան, իսկ հայերն իրենց բնօրրանում չե՞ն կարող երկու պետություն ունենալ»,-ասաց նա:



Գրիգորի Այվազյանի խոսքով, մենք պետք է միշտ պատասխանենք Ադրբեջանից հնչող հայտարարություններին, որովհետեւ ինչքան չես պատասխանում, այնքան լկտիանում են. «Ժամանակին Ադրբեջանը սարսափում էր հայկական սփյուռքից, սարսափում էր, որ կհիշեցնենք իրենց Սումգայիթի մասին, ու դրա համար հորինեցին Խոջալուի պատմությունը: Մենք պետք է նախաձեռնող լինենք, ոչ թե պատասխանող: Մենք որպես հաղթանակած կողմ պետք է թելադրենք մեր օրակարգը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր