Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

12 փետ 2020 16:05

Չնայած սահմանին լավածությունը նվազել է, Ադրբեջանը ակտիվորեն ինժեներական աշխատանքներ է կատարում եւ ամրացնում է իր ռազմական դիրքերը

Ղարաբաղյան հիմնախնդրում  ցանկացած միակողմանի զիջում Հայաստանի ցանկացած իշխանության համար կարող է անշրջելի հետեւանքներ ունենալ: Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
Նրա խոսքով՝ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի իրավիճակը՝ ստեղծելով վերլուծական կենտրոններ՝ նման Բաքվում այն կենտրոններին, որոնք զբաղվում են հայերի հարցերով: Այվազյանը կարծում է, որ Բաքուն, ըստ էության, հայկական իշխանություններից արժանի պատասխան չի ստանում:



Նա նշեց, որ չնայած սահմանին լավածությունը նվազել է, Ադրբեջանը ակտիվորեն ինժեներական աշխատանքներ է կատարում եւ ամրացնում է իր ռազմական դիրքերը: «Մինչդեռ Հայաստանն անչափ պասիվ է, ավելին՝ նկատվում է Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական վերնախավերի հարաբերություններում հռետորաբանության փոփոխություն, ինչը չի կարող չմտահոգել»,- շեշտեց փորձագետը:
Գրիգորի Այվազյանը համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ էր Ղարաբաղը ճանաչել 2016 նթվականի ապրիլյան ռազմական ագրեսիայից անմիջապես հետո, եւ հիմա Իլհամ Ալիեւը առիթ չէր ունենա քմծիծաղել հայկական ղեկավարության վրա, որը բանակցություններ է վարում այն ֆոնին, երբ ինքը՝ Երեւանն էլ չի ճանաչել ԼՂՀ անկախությունը:
Փորձագետը հավելեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է ձգտեն Ադրբեջանից հայ փախստականների ներկայացուցիչների ներգրավման հարցի բարձրացմանը, որոնք բանակցություններ կվարեին, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ, բայց ոչ թե կարգավորման հարցով, այլ ուրիշ օրակարգով: «Կարգավորման հարցը պետք է պատվիրակվի Ղարաբաղին, եւ միայն Ստեփանակերտը պետք է բանակցություններ վարի Բաքվի հետ: Մինչեւ համատեղ բնակվելու հնարավոր վայրերի ստեղծման մասին խոսելը, անհրաժեշտ է մտահոգվել հայերի անվտանգության մասին, որոնք նույնպես կցանկանան բարձրացնել իրենց իրավունքների վերականգնման հարցը: Բայց, չգիտես ինչու, այս մասին ոչ ոք չի խոսում, օրինակ՝ այն մասին, որ Բաքվում եւ անցյալում հայերով բնակեցված Ադրբեջանի այլ քաղաքներում ստեղծվեն հայկական բնակավայրեր, որոնց անվտանգությունը պետք է ապահովվի միջազգային մակարդակով, այդ թվում՝ խաղաղապահների կողմից»,- եզրափակեց Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր