Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել

Հարցին՝ իշխանություններին հաջողվելու է արդյո՞ք պաշտոնանկ անել Թովմասյանին, Շարմազանովն ասաց, որ պաշտոնանկ անել՝ ոչ, բայց ավելի վատ բան կարող է լինել՝ կալանավորել. «Կասկածո՞ւմ եք: Կարող է ինձ էլ կալանավորեն, Ձեզ էլ, որ ինձ այդպիսի հարց եք տալիս: Այսօրվա Հայաստանում որևէ իրավական նորմ չի աշխատում: Սա զտում է՝ կամ այս կողմն ես, կամ՝ այն: Զտվում են մարդիկ, ովքեր պայքարում են հանուն Հայաստանի Հանրապետության»:
Շարմազանովի խոսքերով այսօր Հայաստանում չկա իշխանություն, կա ռեժիմ ու Նիկոլի դուդուկի տակ պարող գործիչներ. «Եթե այսօր Նիկոլը հրաման տա, ԱԺ-ում վաղը բոլորը սազներն առած կգովաբանեն Հրայր Թովմասյանին»:
Հարցին՝ իրենց իշխանության օրոք մի՞թե հետապնդումներ չեն եղել, ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց, որ իրենց իշխանությունն անցյալում է, ինքն իրենց իշխանության մասին գնահատականներ տվել է, այդ գնահատականներն ուժի մեջ են:
Շարմազանովը հերքեց, թե իրենց իշխանության ժամանակ եղել են քաղաքական բանտարկյալներ . «Մեր իշխանության օրոք որևէ միջազգային մասնագիտացված կառույց չի նշել, թե Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Մեր իշխանության օրոք դատական իշխանության վրա ճնշումներ չի եղել, ղեկավարը դատավորներին վնգստացող չի անվանել, ասֆալտին չեն փռել, մարդկանց 75 տարեկան հայրերին ԱԱԾ չեն բերել»: