Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

23 հոկ 2019 12:34

Թոքերի քաղցկեղի դեպքում պետք չէ հենվել ռենտգենի վրա, կա ավելի արդյունավետ միջոց

Թոքերի քաղցկեղի դեպքերի 23 տոկոսն անհնար է տեսնել կրծքավանդակի ռենտգեն պատկերներում, պարզել են Լիդսի եւ Էքզեթերի համալսարանների գիտնականները: Սա նշանակում է, որ եթե հենվեն միայն ռենտգենի վրա, ապա յուրաքանչյուր չորրորդ պացիենտի մոտ հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվի:
Այսօրվա դրությամբ՝ թոքերի քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդն է մնում ռենտգենը: Սակայն հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ժամանակակից բժշկությունը պետք է քիչ հենվի ռենտգենի վրա եւ ավելի շատ վստահի ախտորոշման ժամանակակից մեթոդներին, ինչպիսին է համակարգչային տոմոգրաֆիան:
Թոքերի քաղցկեղը համարվում է քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկը: Միայն Մեծ Բրիտանիայում այս հիվանդության հետեւանքով տարեկան մահանում է 36 հազար մարդ, իսկ ամեն տարի ախտորոշվում մոտ 50 հազար դեպք: Բոլոր պացիենտների 1 տոկոսից պակասը կարող է 5 տարուց ավելի ապրելու հույս ունենալ: Հատկանշական է, որ ի տարբերություն շատ այլ ուռուցքների, թոքերի քաղցկեղի վերապրելիության վերաբերյալ վիճակագրությունը վերջին 40 տարում փաստացի փոփոխություն չի կրել:

Հետազոտության հեղինակները բժիշկներին կոչ են անում ախտորոշման  առաջնահերթ մեթոդների շարքից ռենտգեն հետազոտությունը բացառել: Թոքերի ուռուցքի առկայության կասկածանքով պացիենտներին ռենտգենի փոխարեն ուղարկել համակարգչային տոմոգրաֆիայի, որը գրեթե 20 անգամ թանկ է եւ ավելի շատ ժամանակ է պահանջում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր