17:00 - Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի         16:14 - Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել      15:58 - Ավինյանն առանց Նիկոլ Փաշինյանի փոփոխություններ է կատարել նրա որոշումներում    

24 հոկ 2019 15:36

Տեսանյութ. Ճապոնիայում ստեղծել են «խելացի» կրծկալ, միայն սիրո բուռն էմոցիաներից է այն արձակվում

Ճապոնացի գիտնականները ստեղծել են կրծկալ, որը զգում է, թե երբ է կինը իր սիրելի տղամարդու կողքին, և միայն սիրո բուռն էմոցիաներից է այն արձակվում։  Կրծկալը հնարավոր է արձակել միայն դիմացից ու այն ոչ մի կերպ չի արձակվում սովորական պայմաններում։

Կրծկալն անվանել են True Love Tester, որը թարգմանաբար նշանակում է «իսկական սիրո փորձարկում»։ Սա կարծես իսկական փորձություն լինի տղամարդու համար, ով կրծկալի արձակումից կարող է հանգիստ գուշակել՝ արդյո՞ք կինն իրեն սիրում է, թե՞ ոչ։ 

Կրծկալը կազմված է հատուկ մեխանիզմից, որը ամրացվում է նրան ու որը կառավարվում է սմարթֆոնով, հատուկ ծրագրի միջոցով։ Սմարթֆոնի և կրծկալի կապն ապահովվում է Bluetooth-ի միջոցով։ Սա կառավարում է այն ու «գուշակում», թե երբ պետք է արձակվի, իսկ երբ` ոչ։ Այն ամբողջովին վերահսկում է կնոջ նյարդային համակարգը, նրա հորմոններն ու էմոցիաները ու հասկանում, որ ժամանակն է արձակվելու։
Ստեղծողները վստահեցնում են, որ կրծկալը չափազանց լավ է հասկանում, թե երբ է պետք արձակվել, ու նա գիտի՝ երբ են կնոջ սրտի զարկերն արագանում ուղղակի վախից, լարվածությունից կամ այլ էմոցիաներից և, երբ է նա ուղղակի հուզված, քանի որ իր սիրելիի հետ գտնվում է նույն սենյակում։ Այս մեխանիզմը թույլ չի տալիս, որ որևէ մեկը կարողանա արձակել կրծկալն ու մոտենալ կնոջը։ 
Ընկերությունը դեռևս չի հստակեցնում, թե ե՞րբ ու ի՞նչ գնով է կրծկալը թողարկվելու, ու արդյո՞ք այն հասանելի կլինի հասարակ կանանց, բայց վստահեցնում է, որ որակը երաշխավորվում է, ու որ այն կլինի յուրօրինակ նվեր յուրաքանչյուր կնոջ համար։ Տղամարդն այս նվերի միջոցով կարող է ուղղակի պարզել, թե իր պատկերացրած էմոցիաներն արդյո՞ք զգում է իր սիրելի կինը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր