17:20 - Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին         16:39 - Մկնդեղով, կադմիումով և դիօքսիններով աղտոտվածությունը՝ Ալավերդիում և Ախթալայում. ԷկոԼուր      16:15 - Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը    

26 հոկ 2019 16:50

Տեսանյութ. Լոռիում այրվածքներ ստացած 28-ամյա հրշեջի վիճակը ծայրահեղ ծանր է

Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար 28-ամյա Էդգար Գրիգորյանի վիճակում փոփոխություն չկա, նրա վիճակը շարունակում է  մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնեց  Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Կարինե Բաբայանը:
Նա հայտնեց, որ 28-ամյա հրշեջի մարմնի 40 տոկոսն է այրվել, վերին շնչուղիների` 10 տոկոսը:



Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր