«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

26 հոկ 2019 11:18

ԱԻՆ-ում շոկի մեջ են. հրշեջներն այրվել են բաց տարածության մեջ, որը չէր կարող վտանգավոր լինել նրանց կյանքի համար

Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոտի հրդեհը բաց տարածքում էր, որը չէր կարող վտանգավոր լինել հրշեջների կյանքի համար։ Այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը։
Նա պատմեց, որ քամին կրակի բոցի օղակի մեջ է վերցրել հրշեջներին. «Քամին կրակի շուրջը համընթաց պտտվել է։ Խոտը շատ մեծ ուժգնությամբ է այրվել, եւ կրակն իր մեջ է վերցրել 2 փրկարարներին։ Կարճ ժամանակում այդ բոցը մեկին սպանել է, մյուսին՝ այրվածքներ հասցրել։ Բոլորն ապշած են, նման բան չէր կարող լինել»,- ասաց Էդմոն Զարգարյանը։


Ավելի վաղ  հայտնել էինք, որ բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարներից մեկը՝ 22–ամյա Սամվել Դեւելյանը, մահացել է, մյուսը՝ 27-ամյա Էդգար Գրիգորյանը, այրվածքներ է ստացել ստորին վերջույթների, ձեռքի դաստակների եւ գլխի շրջանում։ Էդգար Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր