Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում       Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»    

28 հոկ 2019 12:43

2020-ի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ

2020-ին սոցիալական և տնտեսական վիճակի փոփոխություն է ակնկալվում՝ պայմանավորված հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքի փոփոխություններով՝ ԱԺ-ում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում: Մոտավոր հաշվարկով շուրջ 200 հազար քաղաքացու աշխատավարձ բարձրանալու է հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում: Եկամտահարկի համար հարթ դրույքաչափ ենք սահմանել, փաստացի հենց դրա արդյունքում այդ աշխատավարձի բարձրացումը կլինի», - ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ կենսաթոշակների միջին չափի բաձրացում է նախատեսվում 10 տոկսի չափով, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն էլ կավելանա 300 հազար դրամ:

«Գործող առաջին և երկրորդ երեխաների համար 50 և 150 հազար դրամ է նախատեսված, բայց այդ թվերը կավելանան: Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացում կունենանք 25 500 դրամի չափով՝ գործող 18 000-ի փոխարեն», - ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր