Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

28 հոկ 2019 16:10

Ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները սատարում ռուսաֆոբիան. Ալիևը ՌԴ-ում հատուկ հակաադրբեջանական տրամադրություններ է հրահրում

Ռուսական «Էքսպրես գազետան» հրապարակել է «Ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները սատարում ռուսաֆոբիան» խորագրով հոդվածը, որտեղ փաստերի հիման վրա եզրակացնում են, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանում հատուկ հակաադրբեջանական տրամադրություններ է հրահրում:

Հրապարակման մեջ նշված է, որ ռուսական ԶԼՄ-ները մի քանի օր է՝ գրում են ադրբեջանցի ազգայնականների խմբավորման  մասին, որի անդամները Ադրբեջանի մասին սոցիալական ցանցերում «ոչ ճիշտ» մեկնաբանությունների համար մարդկանց հետևել են, սպառնացել ռուսաստանցի լրագրողներին և ստիպել, որ իրենց զոհերը ներողություն խնդրեն տեսախցիկի առջև:
«Այս ամենը համացանցում տեղադրվել է թյուրքական հայրենասիրական երգերի ներքո: Պաշտոնական Բաքվի կողմից ոչ մի արձագանք չի եղել: Ստացվում է՝ Ադրբեջանի իշխանությունները գաղտնի աջակցում են այդ հանցագործներին»,-գրում է պարբերականը:
Ռուս լրագրողները նշել են նաև ադրբեջանցի քաղաքական գործիչների կողմից արված ռուսաֆոբ հայտարարությունների օրինակներ:
«Ռուսաստանը, որը դեռևս չի հրաժարվել կայսերական նկրտումներից, Ադրբեջանի ամենամեծ թշնամին է: Ռուսաստանը փլուզվում է մեր աչքի առջև»,- պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեի հրապարակումը:
Նշվում է, որ միայն վերջին տարիներին հարյուրավոր հակառուսական հոդվածներ են հրապարակվել ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներում: Ավելին, այդ թերթերի և կայքերի մեծ մասը ծառայում է իշխանություններին:
«Ահա թե ինչ հայտարարություն է արել «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» իբր այն պատճառով, որ Ռուսաստանի Դաշնությունում իրենց առևտրականներին նեղացնում են. «Մենք պահանջում ենք Ռուսաստանի ղեկավարությունից վերջ դնել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացվող խտրականությանը: Հակառակ դեպքում կազմակերպությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ դադարեցնելու Բաքվում Ռուսաստանի դեսպանատան գործունեությունը և ռուսներին Ադրբեջանից վտարելու ուղղությամբ»,- նշված է հայտարարություններից մեկում:
Հեղինակները կարծում են, որ վերը նշվածն իմանալուց հետո չպետք է զարմանալ Ռուսաստանի Դաշնությունում որոշ ադրբեջանցիների հակառուսական գործողություններից և ազգայնական ​​ВБОН խմբավորման ստեղծումից, քանի որ Բաքվի իշխանությունները պետական ​​քարոզչության միջոցով նրանց ներշնչել են գերակայության գաղափարախոսություն:
Ըստ պարբերականի` այդ գործողություններին պետք է արձագանքեն ոչ միայն իրավապահ մարմինները, այլև Ռուսաստանի արտգործնախարարությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր