Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

29 հոկ 2019 12:15

Մանրամասներ 14 տարի առաջ կատարված դաժան սպանությունից.Ոսկյա զարդերին տիրանալու համար դին թաղել են տան նկուղում

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երեւանի բնակչուհու՝ Ն. Յաղուտյանի՝ դեռեւս 2005թ. կատարված սպանությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մեկ անձ ձերբակալվել է:



2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:40-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր հանգուցյալ հորից տեղեկացել է, որ տարիներ առաջ հորաքույրը, հորաքրոջ որդին եւ վերջինիս կինը, իր մյուս հորաքրոջը որոշ ժամանակ հյուրընկալելով Երեւան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, այնտեղ սպանել են նրան եւ թաքցրել դին:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ, կազմվել է քննչական խումբ:
Քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972թ.:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1937թ. ծնված Ն. Յաղուտյանի ամուսնու ազգականները, իմանալով, որ Յաղուտյանն ունի մեծ քանակությամբ ոսկյա զարդեր,դրանց տիրանալու նպատակով վերջինիս սպանել են Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, գողացել նրա ոսկյա զարդերը եւ դին թաղել տան ննջասենյակներից մեկի տակ գտնվող նկուղում:
Նշված հասցեում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության արդյունքում տան ննջասենյակի տակ գտնվող նկուղում հայտնաբերվել եւ առգրավվել են մարդու դիակի մասունքներ՝ գանգ, ոսկորներ, ինչպես նաեւ հագուստներ եւ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր:
47-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իր մոր քեռու կնոջը՝ Ն. Յաղուտյանին սպանելու կասկածանքով եւ տվել խոստովանական ցուցմունք:
Քրեական գործով հարցաքննվել են կասկածյալի ընտանիքի անդամները, հայտնաբերված մասունքներով եւ հագուստներով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր