Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

09 նոյ 2019 11:12

Արտակարգ դեպք Երևանում. «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին

Երեւանում նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել.  «բախտագուշակը» դանակի մի քանի հարված է հասցրել 27-ամյա հաճախորդին:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 27-ամյա Հակոբ Խաչատրյանն է, որը, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։


Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 65-ամյա Անահիտ Մ.-ն, որը կարճ ժամանակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր ժամը 03։00-ի սահմաններում, երբ Հ. Խաչատրյանը, գտնվելով գինովցած վիճակում, իր մտերմուհու հետ այցելել է Անահիտ Մ.-ի տուն եւ ասել, որ վերջինս «պետք է իր բախտը նայի», սակայն բախտագուշակը դիտողություն է արել Հ. Խաչատրյանին: Երիտասարդը հայհոյել է 65-ամյա կնոջը, ինչի պատճառով էլ վերջինը վերցրել է խոհանոցային դանակը և մի քանի անգամ հարվածել Հ. Խաչատրյանին։
Ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ Անահիտ Մ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր