«Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին          Փետրվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»    

12 նոյ 2019 15:03

Տեսանյութ. Շինծու մեղադրանք է.Որ կոպիտ պատասխան չտամ, եկեք էդ հարցին չպատասխանեմ

ԵԿՄ վարչության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որը հարցաքննվել է 571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քրգործին իր առնչությանը: Խոսելով «Հայապակի» ընկերության մասին, որի գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքներ են ի հայտ եկել՝ Ամիրյանն ասաց.

«Ես շատ ջանքեր եմ թափել, որ էդ գործարանն ավերակներից կանգնեցնեմ: Շինծու մեղադրանք է»:
Հարցին՝ ի՞նչ կարգավիճակում է նա հարցաքննվել, Ամիրյանը պատասխանեց.
«Ուղղակի: Որպես վկա»:
Նա տեղեկացրեց՝ նոր գնորդը, որը պետությունից է ձեռք բերել գործարանը, «ծաղկեցրել» է գործարանը, այն շարունակում է աշխատել: Հարցին՝ որտեղի՞ց նման թիվ՝ 571 միլիոն, որի հափշտակությունը կապվում է նաև իր անվան հետ, Ամիրյանն արձագանքեց.
«Որ կոպիտ պատասխան չտամ, եկեք էդ հարցին չպատասխանեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր