Տեսանյութ. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում

«Ո՞րն էր իմ պրոբլեմը, օրինակ կարո՞ղ է պատահի ես Վանո Սիրադեղյանին չեմ սիրում, հրաշալի գրող։ Ի սկզբանե, երբ ներքին գործերում պետք էր կարգ ու կանոն հաստատել, հրաշալի լուծեց այդ հարցը։ Եղբայր, բայց նա չէր հասկանում, որ ուժեղ НВД-ն ինձ խանգարում է, կառավարության ռեֆորմներին, մենք ցրում ենք տնտեսությունը։ Գալիս էր կառավարություն, ասում էր սպեկուլյացիայով մարդ եմ բռնել՝ էժան առել, թանկով ծախել է։ Ասում եմ՝ սա շուկայական տնտեսության իմաստն է ընկեր, բա ինչո՞ւ, ասում է իմաստն այն է, որ հարյուր դոլարով գնել է հազարով վաճառե՞լ, այ բալամ, ասում եմ՝ կամաց-կամաց այդ մարժան՝ շահութաբերության, կիջնի։ Բա դուք ո՞նց եք ուզում, մենք ստեղծում ենք սեփականատերերի շերտ։ Կամ Վանո Սիրադեղյանն ասում էր՝ ես ստեղծել եմ մարզային ոստիկանություն։ Լսե՛ք, ոստիկանությունը, հիմա էլ համոզված եմ այդ խոսքերիս ճշմարտացիության մեջ, մեզ պետք է, որ հասարակական կարգ պահի, ոստիկանությունն ինչո՞ւ է քննություն տանում, ինչո՞ւ է նախաքննություն տանում։ Այսինքն՝ չի կարող պատահել, եթե դուք որևէ հանցանք կամ զանցանք եք կատարել, ձեզ մի տեղ տանեն, այդ մի տեղում ձեզ քննեն, այդ մի տեղում ձեզ գործ ներկայացնեն, վերջում էլ բանտերն էլ պատկանում էին այն ժամանակ ներքին գործերի նախարարությանը, ոչ թե արդարադատության նախարարությանը, որովհետև ցանկացած հանցագործի ասում էին՝ մեկ է գալու ես մեզ մոտ բանտ նստես, բանտում քո հարցերը կլուծենք, ամբողջ մեղքը վերցրու քո վրա։ Ես չէի կարող չբախվել այդ պրոբլեմներին», - ասել է Հրանտ Բագրատյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։