Զարհուրելի վթար Երեւանում. BMW-ն հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. BMW-ն բաժանվել է մի քանի մասի. կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մի քանի մասի է բաժանվել եւ վերածվել մետաղե ջարդոնի: 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորի ամբողջական տվյալները:
Աղբյուրը հայտնում է նաեւ, ով BMW-ն ամբողջովին բաժանվել է մի քանի մասերի եւ մեքենայի տարբեր հատվածներ իրարից հեռու են շպրտվել: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ մխրճվել իր թույլատրելի հատվածով երթեւեկող ЗИЛ-ի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ եւ ЗИЛ-ն էլ կողաշրջվել է:
Կայքը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, որով ակնհայտ պարզ է դառնում, թե վարորդներից ում ավտոմեքենան է դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի: