Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

25 նոյ 2019 18:10

Մեղա քեզ տեր, աչքիս էս խեղճ տղեն էլ Սայաթ-Նովի օրն է ընկնելու

Մեղա քեզ տեր, աչքիս էս խեղճ տղեն էլ Սայաթ-Նովի օրն է ընկնելու
-Ա սալամալեյքում յոլդաշ Նիկոլ:
 
-Բարև գյոզալ:
 
-Մաշալլա, ղայդին տղամարդ ես երևում, կնամեծար:
 
-Խանումա Մեհրիբան, Ալլահը տեսքի և խելքի առումով քո նման գյոզալին մեծ շնորհ է արել:
 
-Եղբայր Նիկոլ, դու էլ քո աստծուց պիտի գոհ լինես, ղաչաղից քեզ թագավոր է կարգել:
 
-Թագավոր ասեցիր հիշեցի, ո՞ր քամիներն էին քեզ տարել Ռուսաստանի ցարի մոտ:
 
-Տաք քամիները եղբայր Նիկոլ, տաք քամիները: 
Ռուսը միշտ էլ թուրքի նեղ օրվան հասել է, ռուսը ձեր հետ է սիլի բիլի անում, երբ հարցը լրջանում է՝ նա յա մի Սումգաիթ, յա մի կալցո օպերացիա է անում և բազարը փակվում է:
 
-Խանումա չեմ հասկանում, զանգել ես, որ վախեցնե՞ս:
 
-Չէ կարդաշ Նիկոլ, զանգել եմ մշակույթից խոսեմ, պոեզիայից… կուզեմ քեզ մեր ժողովուրդների երջանիկ տարիներից մի բանաստեղծություն կարդամ:
«Արաքսն ու Քուռը քույրերի նման իրար փաթաթված դառնում են մի գետ, մեկ տեղ են մտնում ծովը կասպիական և այնտեղ ձուլվում մեծ Վոլգայի հետ»:
 
-Լավ խանումա Աննան է գալիս, հետո կխոսենք:
 
-Մեղա քեզ տեր, աչքիս էս խեղճ տղեն էլ Սայաթ-Նովի օրն է ընկնելու:
 
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 1

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր