Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

26 նոյ 2019 18:07

Տեսանյութ.Նոր նախագիծ միտված ավտոպարկի թարմացմանն ու շրջակա միջավայր արտանետումների կրճատմանը

Տեսանյութ.Նոր նախագիծ միտված ավտոպարկի թարմացմանն ու շրջակա միջավայր արտանետումների կրճատմանը
«Հայացք» մամուլի ակումբում Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) տնօրեն Մարինե Առաքելյանը, նախագծի հեղինակ Նարինե Մեհրաբյանը և կենտրոնի տնտեսագետ Աննա Մակարյանը ներկայացրեցին ավտոպարկի թարմացմանն ու շրջակա միջավայր արտանետումների կրճատմանը միտված նախագիծը, ինչպես նաև անդրադարձան թափոնների վերամշակման խնդրին:

Ըստ բանախոսների, նման նախագծի անհրաժեշտություն է առաջացել քանի որ 2020 թ-ի հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնով պայմանավորված դրույքաչափերի բարձրացումը, մոտ  900 ապրանքատեսակների մասով, որոնցից շուրջ 300 վերաբերվում է տրանսպորտային միջոցներին:

«Այսօր խիստ կարևորվում է այնպիսի նախագծի ընդունումը, որը հնարավորություն կտա մեղմելու ավտոտրանսպորտի ներմուծման թանկացումների ալիքը, ինչպես նաև որոշակի առումով կանխարգելել  աղտոտված, վնասակար նյութերի արտանետումը դեպի շրջակա միջավայր»,- նշեց ՏԶՆԿ տնօրեն Մարինե Առաքելյանը:

Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր