Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 նոյ 2019 13:53

Մարդիկ պետք է գիտակցեն, որ չեն կարող լինել գետոյացված, մութ շենքեր, որտեղ ոչինչ տեղի չի ունենում

Մի շարք գործարաններ մասնավորեցվել են սկսած 1990-ականներից՝ աշխատատեղ ստեղծելու եւ աշխատեցնելու հստակ պայմաններով, սակայն հետագայում սեփականատերերը կամ վաճառել են, կամ չեն վաճառել, բայց ոչ մի աշխատանք չեն կատարել իրենց պարտականություններն իրագործելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, կառավարության նիստում Պետական գույքի կառավարման հայեցակարգի քննարկման ժամանակ նշեց Շրջակա Միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ հարց ուղղեց, թե արդյոք հայեցակարգում անդրադարձ կա այն գույքին, որը մասնավորեցվել է, բայց դրա կառավարումը չի իրականացվում այն պարտավորությունների շրջանակում, որոնցով մասնավորեցվել են. «Այդ թվում ռազմավարական նշանակության գույք է մասնավորեցվել տարիներ առաջ, որը չի գործարկվում»,-ասաց նա:

Ի պատասխան Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչէ Տերտերյանն ասաց, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են. «Բոլոր այն դեպքերում, երբ այդ գույքերը ծանրաբեռնված են որոշակի պայմաններով, դրանք հսկողության կամ մոնիտորինգի տակ են: Այլ հարց է, թե մենք ինչ գործուն մեխանիզմներ ունենք դրանք դաշտ բերելու համար:Գաղտնիք չէ, որ այդ պայմաններն այնպիսին են եղել, որ միշտ չէ, որ պետական ազդեցության միջոցներն արդյունավետ են ու գործնական»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ կառավարության գործիքակազմն այս առումով բավական լայն է. բոլոր գործիքներն առկա են, որպեսզի, օրինակ, Երեւանի կենտրոնում գտնվող, նախկինում մասնավորեցված շենքերը, որոնք մասնավորեցվել են ինչ-որ պայմաններով եւ հիմա կիսափլատակ վիճակում են, կառավարությունը որոշակի խթաններ ստեղծի կամ միգուցե սահմանափակումներ մտցնի, որպեսզի պրոցեսն սկսի առաջ գնալ:
«Մարդիկ պետք է գիտակցեն, որ չեն կարող լինել գետոյացված, մութ շենքեր, որտեղ ոչինչ տեղի չի ունենում, բայց պետք է տեղի ունենար ըստ ծրագրի»,-ասաց նա:
Պետգույքի կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանի խոսքով, 1990-ականներին մասնավորեցված հազարավոր գույքերի մասին հարյուր հազարավոր էջերի փաստաթղթեր կան, սակայն դրանցում կա նաեւ տեղեկատվության պակաս ու բացթողումներ. «Մենք արդեն ունենք տասնյակից ավելի հարուցված քրեական գործեր, բայց ասել, որ եղել են հստակ պայմանով մասնավորեցումներ, որոնք չեն իրականացվել, դրա համար հարկավոր է այդ պայմանները մատնանշել: համենայնդեպս, փաստաթղթերում պարտավորությունները կամ ֆիքսված չեն, կամ կա վաղեմության ժամկետի խնդիր: Մյուս կողմից մենք կարող ենք գործադրել տարբեր գործիքներ, օրինակ, գույքահարկ, որպեսզի քաղաքի կենտրոնում, օրինակ Ամիրյան փողոցում  չունենանք չգործող, չլուսավորվող շենքեր»,-ասաց Բաբայանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց ուսումնասիրությունն սկսել Երեւանի փոքր կենտրոնից, տեսնել ինչ վիճակում է մասնավորեցված գույքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր