Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

11 սեպ 2021 15:55

«Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել են Платформа-М մարտական ռոբոտ սարքերը

ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացված «Արևմուտք-2021» զորավարժություններում առաջին անգամ կիրառվել են Платформа-М հարվածային ռոբոտատեխնիկական համալիրները, որոնք համալրված են նռնականետերով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:


«Զորավարժության ժամանակ քաղաքային պայմաններում պայմանական անօրինական զինված խմբավորումների վերացմանն ուղղված առաջադրանքներ կատարելիս և շարժական ու անշարժ թիրախների ուղղությամբ ավիահարվածներ իրականացնելիս մոտոհրաձիգներն ու դեսանտային ուժերը կիրառել են Платформа-М հեռավար կառավարվող ռոբոտացված հարվածային համալիրները, որոնք զինված են 4 նռնականետով և Կալաշնիկովի գնդացիրներով»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:


Մասնավորեցվել է, որ մարտական աշխատանքներ են իրականացվել նաև հետախուզության և ականապատ դաշտերն անցնելու ուղղությամբ:


Բելառուսի և Ռուսաստանի համատեղ «Արևմուտք-2021» զորավարժությունների շրջանակում պրակտիկ գործողությունները սեպտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում անցկացվում են Կալինինգրադի երկու զորավարժարանում:  Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր