Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

29 նոյ 2019 19:23

Պարոն վարչապետ, քո ժողովրդին ասա, որ հողը՝ հողի վրա ապրողինն է

Պարոն վարչապետ, քո ժողովրդին ասա, որ հողը՝ հողի վրա ապրողինն է
-Բարև կարդաշ Նիկոլ, խանումա Աննայի հետ հո խնդիրներ չունեցա՞ր:
               
-Բարև նախշուն բաջի, դու հարգանքը թուլության նշան ես ընդունել: Ես Աննայի հետ քո մասին զրուցել եմ, պարզապես քեզ հետ շփվող ցանկացած տղամարդ խանդի հողում կարող է հայտնվել:
 
-Կարդաշ Նիկոլ, դու շարունակում ես ինձ զարմացնել, տարիներ ի վեր ես ինձ շատ զգուշավոր եմ պահում, ի դեպ խանդի մասին ժամանակին ինձ շատ արժեքավոր խորհուրդներ է տվել իմ շատ սիրելի սկեսրայրը՝ Հեյդար Ալիևը:
 
-Լսել եմ, որ շատ խելոք գործիչ է եղել, ղարաբաղյան զինադադարը կարելի է ասել նրա ջանքերի արդյունքն է:
 
-Պարոն վարչապետ, իսկ տեղյա՞կ ես, որ նա ծնունդով հայաստանցի է: Սիսիանի  գյուղերից մեկում է անցել նրա մանկությունը, դեռ նորածին՝ նա հայի կաթ է կերել, հայի տանն է ապրել և այժմ էլ Հայաստանում կարելի է ասել խաչեղբայր ունի, ես նրա անունը գիտեմ Վարազդատ է:
 
-Նախշուն բաջի, մտքերդ ինձ ուր են տանում՝ դեռ գլխի չեմ, չլնի՞ հանկարծ բարեկամներ դուրս գանք:
 
-Դու մի շտապիր եզրակացություններ անել, ընթացքը վազողինը չէ, կան գաղտնիքներ, որ հետո կիմանաս, բայց հաստատ իմացիր, որ Հեյդար Ալիևը հայերին շատ էր սիրում և շատ հայ ընկերներ ուներ:
 
-Այնքան էր սիրում, որ Նախիջևանը հայաթափ արեց, նույն ճակատագիրն էլ Ղարաբաղին էր սպասվում:
 
-Կարդաշ Նիկոլ, հիմա ո՞վ է ձեզ քշում ձեր հողերից, հայերին միշտ թվում է, թե աշխարհը իրենցով է սկսվել և իրենցով էլ կավարտվի, ու միշտ ինչ-որ մեկը ընկած է նրանց հետևից: 
Եթե պատմությունը ճիշտ գնահատենք, ես համարձակություն կունենամ ասել, որ հայերն են մեղավոր, որ թուրքերը Սիբիրից եկան ու Եվրոպան ավիրեցին, դուք չփակեցիք նրանց ճանապարհը: 
Այժմ էլ դուք եք մեղավոր, որ ադրբեջանցիներին թուրք են անվանում, մենք այս հողում դարերով ապրած ժողովուրդ ենք, մենք թուրքերի նման եկվորներ չենք: 
 
Մենք չենք մասնակցել եղեռնին, ընդհակառակը՝ մեկ դար առաջ Բաքուն ու Թիֆլիսը հայաշատ քաղաքներ են եղել, ադրբեջանցին Բաքու մտնելու համար հայից ու անգլիացուց էր թույլտվություն վերցնում: 
Եվրոպացին տարածաշրջանը թալանում էր, ինչքան նավթ ու ոսկի կար հանեցին տարան: Հիմա էլ, երբ մեր ժողովուրդները ոնց որ շունչ էին քաշում, կռիվ են գցել մեր մեջ ու փորձում են իբրև բարիշացնել: 
Հայերն ու ադրբեջանցիները թե՛ մշակույթով, թե՛ բարքերով, թե՛ հոգևոր արժեքներով իրար շատ ավելի մոտ են կանգնած, քան Եվրոպացիներին: 
Ի՞նչ է մենք հարևաններով ի զորու չենք բարիշել: 
Պարոն վարչապետ, քո ժողովրդին ասա, որ հողը՝ հողի վրա ապրողինն է:
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 2

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր