«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

03 դեկ 2019 18:00

Հեյդար աթան ինձ ասել է, որ հային ոչ թե զենքով, այլ ժպիտով պիտի հաղթես

-Բարև նախշուն բաջի: Համոզված եմ քեզ հաջողվել է Ռուսաստանի ցարին խելքահան անել:
 
-Կարդաշ Նիկոլ, ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինի կինն ու գինին: Եթե ձեր աստվածները մեր մեղքերն էլ են քավել, մեր աստվածները հանուն մեր ժողովրդի մեզ օժտել են շողոքորթելու արվեստով:
 
-Ճշմարիտ է, որ Հեյդար աթան հեռատես մարդ է եղել, քեզ նման գյոզալին հարս ընդունելով:
 
-Աթան ինձ ասել է, որ հային ոչ թե զենքով, այլ ժպիտով պիտի հաղթես:
 
-Դու ժպտա գյոզալ, բայց մեկ-մեկ էլ քո ժողովրդին ժպտա, ժպիտի կարոտ են:
 
-Յոլդաշ Նիկոլ, մի փոքր քեզ դառնացնեմ, մեր և ձեր աստվածները հեղափոխականներին չեն սիրում, թավշյա ոչ բռնի իշխանափոխությունը չի կարելի պիտակավորել հեղափոխություն բառով: 
Այդ վարակը մեր ժողովրդի վրա էլ է տարածվել: Ակնկալում եմ քո օգնությունը նաև, որ իմ ժողովուրդն ինձ ընտրի որպես առաջնորդ և ես որպես անա, մեր աստվածների առաջ կերդվեմ պահպանել մոր առաքելությունը՝ կյանք տալ, ոչ թե խլել:
 
-Նախշուն բաջի տեսքդ ու մտքերդ պարտավորեցնող են և ես երջանիկ կլինեմ Փաշաևա-Ալիևաի հետ իրագործել մի սրբազան առաքելություն, որը կոչվում է խաղաղություն:
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 3

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր