Տեսանյութ. Զինվորի մարմինը պետք է հողին չհանձնեն, այլ բերեն հրապարակ, որ բոլորը տեսնեն՝ ինչ է կատարվում

Ծնողներից մեկը հայտարարեց, որ Եթե գործը չի բացահայտվում, ուրեմն զինվորով գումար են աշխատում։Ապա, անդրադառնալով դեկտեմբերի 2-ին մարտական դիրքում Արթուր Աջամյանի սպանությանը՝ հայտարարեցին, որ նրա նրա մարմինը պետք է հողին չհանձնեն, այլ բերեն հրապարակ, այդ ժամանակ բոլորը կտեսնեն ինչ է կատարվում։ «Եթե բոլորն այդպես անեին՝ չէին համարձակվի մի զինվորի վրա ձեռք բարձրացնի։ Դո՞ւ ես պահել, այդ երեխուն դո՞ւ ես կյանք տվել, որ խլում ես այդ կյանքը։ Հանցագործներ են»,- հայտարարեց սեւազգեստ մայրը։
Ծնողները չեն հավատում, մասնավորապես ինքնասպանության վարկածներին։ Զինվորներից մեկը մայրը, ում մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, պնդեց, որ որդին սպանվել է եւ ոչ թե ինքնասպան եղել։
«9 զինվոր են եղել դիրքերում, որից մեկը իմ երեխան է եղել։ Այդ 8 հոգու մեջ չե՞ն կարողանում պարզել, թե ով է եղել։ Իրենց հետ հրամանատար է եղել դիրքերում»,- ասաց սևազգեստ մայրը՝ ընդգծելով, որ առայսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։
Նա պահանջում է, որ, եթե ինքնասպանություն է, ապա պարզեն, թե ով է դրդել ինքնասպանության։
«Պահանջում ենք վարչապետի հետ հանդիպում։ Իմ որդու գործը գտնվում է ԱԱԾ-ում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ որդու մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր։
«Սեռական օրգաններին հարվածը եղել է դիմացից՝ բութ առարկայով, հետմահու թևերի քերծվածքը։ Ամբողջովին շորերը քրքրված է եղել։ Ինքնասպան գործած զինվորի զրահաբաճկոնը, թիկունքի մասը քրքրված կլինի՞»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ որդուն քարշ են տվել դեպի դիտակետ, գնդացիրը դրել են կզակի տակ և սարքել են ինքնասպանություն։