Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

10 դեկ 2019 10:00

«Ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել». Գեներալ-մայորը՝ ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը նշել էր, որ ոչնչացված նյութերը ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին, սակայն այսքանով բացահայտումները չեն սահմանափակվում:


Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ոչնչացրել է ոչ միայն Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը, այլ նաև պետությանը առնչվող շատ փաստաթղթեր: «Դրանք վերաբերում են Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից և, ընդհանրապես, դիվանագիտական կառույցների կողմից Հայաստանին վերաբերող օժանդակություններին, Արցախի հիմնախնդրի, տնտեսական հարցերի… Եթե դրանք կարող են օժանդակել, իսկ դրանք կարող են օժանդակել ներկայիս վարչապետին՝ իր քաղաքական գծով, ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել, որպեսզի իրենք հայտնաբերեն և հրապարակեն», – ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր