Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

10 դեկ 2019 12:33

Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400 համակարգերից հանուն ամերիկյան Patriot-ների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից հանուն նրա, որպեսզի գնի ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:


«Մենք չենք կարող հրաժարվել С-400-ից, որպեսզի գնենք Patriot-ը: Այս էջը փակ է: Բայց եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի, մենք կգնենք նաև նրանց համակարգերը, որովհետև ցանկանում ենք ավելի բազմազան դարձնել մեր ՀՕՊ համակարգերը»,-հայտարարել է Էրդողանը:
Թուրք առաջնորդի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ զարմանք էր արտահայտել, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, գնել է ռուսական С-400-ներ:
«Ես պատասխանեցի՝ «Ես քեզնից պիտի հարցնե՞մ, թե ումից ինչ պիտի գնեմ»,- պատմել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Հուլիսի 12-ին ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել ԱՄՆ նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր