Տեսանյութ. Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում          Երկրին շուտով կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ կարող են անհանգստություն զգալ       Վիճաբանություն, ծեծկռտուք «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ, կա վիրավnր    

10 դեկ 2019 13:51

Վաշինգտոնում կբացվի աշխարհում առաջին այլընտրանքային «գերեզմանատունը», հանգուցյալի մարմինը փաթաթվելու է շնչող սավանով.ֆոտո

2021թ. Վաշինգտոնում կբացվի աշխարհում իր տեսակի մեջ առաջին գերեզմանատունը, որտեղ դիերը հատուկ մշակման արդյունքում կվերածվեն օրգանիկ պարարտանյութի:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ինքնատիպ գաղափարի հեղինակների կարծիքով՝ սա բնական այլընտրանք է ավանդական հուղարկավորությանն ու դիակիզմանը:

Oslon Kundig դիզայներական ընկերությունն արդեն հրապարակել է կառույցի թվային լուսանկարները՝ հնարավորություն տալով մոտավոր պատկերացում կազմել դրա վերաբերյալ:

Ինչ վերաբերում է դին պարարտանյութի վերածելու գործընթացին, ապա նշվում է, որ հանգուցյալի մարմինը փաթաթվելու է շնչող սավանով ու դրվելու փայտի մնացորդներով, խոտով և առվույտով լի կապսուլի մեջ: Այնուհետև 4-7 շաբաթվա ընթացքում խոնավության և ջերմաստիճանի կառավարմամբ կապսուլը գազով կհագեցվի, ինչն էլ հնարավորություն կտա մանրէներին քայքայել մնացորդները:

Ի վերջո, կստեղծվի 1-1,3 կգ քաշով պարարտանյութ, որը հանգուցյալի հարազատները կկարողանան տուն տանել կամ էլ նվիրաբերել կանաչապատ նոր տարածքների ստեղծմամբ զբաղվող հիմնադրամներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր