Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

11 դեկ 2019 10:20

Գտնվեց մե­կը, որը մարտահրավեր նետեց վարչա­պետի տիկին Աննա Հակոբյանին․«Իրավունք»

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» համահայկական հեռուստամարաթոնի ժամանակ կոչ արեց ամսական 10 հազար դրամ փո­խանցել հիմնադրամին: Նա առաջար­կեց դա անել «մարտահրավերի» միջո­ցով. յուրաքանչյուրը միանալով՝ մար­տահրավեր է նետում ևս 3 հոգու, այդ 3 հոգին՝ ևս 3-ական հոգու ու այդպես շարունակ: Ինքն էլ մարտահրավեր նե­տեց System Of a Down ռոք խմբի մենա­կատար Սերժ Թանկյանին, հեռուստա­աստղ Քիմ Քարդաշյանին ու Reddit ըն­կերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

Սակայն Փաշինյանների բախտն այս անգամ չբերեց, գտնվեց մե­կը, որը մարտահրավեր նետեց վարչա­պետի տիկին Աննա Հակոբյանին: Վեր­ջինս էլ փոխանակ ամուսնու պես ևս մի երեք մեծահարուստի մարտահրավեր նետեր, ոչ ավել, ոչ պակաս մարտահ­րավեր նետեց սեփական աղջկան՝ Մարիամ Փաշինյանին, տեգոր որդուն՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանին և հարազատ եղբորը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամա­վոր Հրաչյա Հակոբյանին: 

Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե այս մարտահրավերից «վառված էլ», Հ. Հակոբյանը ծխողներին, որոնցից մեկն էլ իր քույրն է, ԱԺ ամբիոնից անվա­նեց «վտարանդի» ու «իզգոյ»: Այդու­հանդերձ, թե արդյո՞ք վարչապետի աներձագն ընդունել է քրոջ՝ Աննա Հա­կոբյանի մարտահրավերը, պարզեցինք նրանից: 

Ասաց, որ ընդունել է մարտահ­րավերը, առաջիկայում էլ գրանցվելու է փոխանցումների համակարգում և աշ­խատավարձից փոխանցելու է 10 հա­զար դրամ: 

Իսկ թե ինչու ոչ ավել, հավելեց. «Աշխատավարձով եմ ապրում և առայժմ 10 հազարից ավելի չեմ կարող փոխանցել»»,-գրում է թերթը

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր