«Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են

Հիշեցնենք, որ ներկայացված տարազը բավականին քննադատությունների արժանացավ սոցցանցերում։
Դավթյանը գրել է.
«Շատերդ երևի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարած և իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ ԲԱՑԱՍԱԿԱՆ արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել: Մինչդեռ զգեստն անհարմար էր. ներսից միացված էր «սկրեպներով» և կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր, թևերի սուր վերտիկալ վերջավորութունները թեքվում էին կողք, գլխազարդը փոքր էր և չէր ֆիքսվում, գոտին լայն էր:
Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով:
Եվ այս ամենից հետո ինչն է զարմանալին ու զարհուրելին՝ զգեստի դիզայները «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն՝ Գոհար Հարությունյանի հետ միանալով, որոշեց, որ բացասական արձագանքներից խուսափելու համար կարելի է մեղադրել ինձ իրեն իսկ ստեղծած զգեստի ձախողման հարցում...
Նա անձամբ ինձ և իր ֆեյսբուքյան էջում վիրավորական և սպառնացող բնույթի ծայրաստիճան գռեհիկ արտահայտություններ է տարածել, ընդհուպ մինչև ասել, իբր խմած եմ խոսում իր հետ… (ձայնային հաղորդագրություններն առկա են):
Ոչ ադեկվատ մեղադրանքները պարզաբանում եմ՝
1. Իբրև սանրվածքս սխալ է: (Սանրվածքի վերաբերյալ ստույգ որոշում չի եղել, խոսքը գնացել է երկու տարբերակի մասին՝ ետևից հավաքած կամ երկու հյուս (հյուսերն արեցի ինքս մի քանի րոպեյում, օգնող չկար): Առաջին տարբերակը բացառվեց գլխազարդի փոքր չափսի պատճառով:
2. Իբրև շրթներկիս գույնը սխալ եմ ընտրել: (Շրթներկի մասին ընդհանրապես խոսք չի եղել):
3. Իբրև ձեռքի պարային շարժումը լավը չէր: (Վերան ասաց ձեռքի պարային շարժման անհրաժեշտության մասին: Տնօրենին տեղեկացնելուց հետո նրա պատասխանն էր. «Հայկական պարի շարժում չգիտե՞ս...»
4.❗️ՉԵՄ ԺՊՏԱՑԵԼ❗️...