Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

17 դեկ 2019 13:44

Տեսանյութ. Հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութ.Չեմ տեսնում տարբերություն Սարգսյանի, Քոչարյանի և թավշյա Հայաստանի միջև

«ՀՔԾ-ն համարում է, որ արդյունավետ բացահայտումներ է անում ու գործն արդյունավետ առաջ է գնում: Ունենք 0 մեղադրյալ, սա՞ է արդյունավետը: ՀՔԾ-ն խոշտանգումերի գործերով ասպիսի վարքագիծ է դրսևորւմ: Գուցե դա իրենց համար ստացիոնար վիճակ է: Ձևական առումով 2 հոգու հարցաքննում են, հետո քնեցնում են, մինչև տուժող կողմը ձանձրանա». դեկտեմբերի 17-ին նման գնահատական հնչեցրեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով վերջերս ոստիկանների կողմից խոշտանգմամբ ցուցմունք կորզելու տեսանյութի առիթով հարուցված քրեական գործի բացահայտման ընթացքին:
Ըստ Նինա Կարապետյանցի՝ հեղափոխությունից հետո ՀՀ-ն ունեցավ լեգիտիմ իշխանություն խորհրդարանում ու կառավարությունում, սակայն ունեցանք զրո լեգիտիմություն արդարդատություն իրականացնող մարմիններում:
Իսկ տուժողի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը հոգնողներից չէ, իրեն չեն վախեցնում ուսադիրները, և պայքարելու են մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Ես չեմ տեսնում տարբերություն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և թավշյա Հայաստանի միջև, մենք պայքարելու ենք, նրանք պետք է ազատազրկվեն, որպեսզի հասարակությունը տեսնի, որ խոշտանգողներն այլևս իրենց մեջ չեն»,-հայտարարեց նա: Մ. Գրիգորյանը խնդրանքով դիմեց ՀՀ նախագահին ու վարչապետին՝ ակնկալելով նրանց աջակցությունը՝ գործն արդար քննելու հարցում:
Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ նշեց, որ դեպքը տեղի է ունեցել 2008թ, սակայն տուժողի կողմի հոգեբանական վիճակի փորձաքննություն չի իրականացվել:
Հիշեցնենք, որ նոյեմբերին հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր