«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

25 սեպ 2019 16:15

Այսպիսի ծավալով վտանգ դեռ երբեք չի եղել. հնարավոր կլինի՞ պաշտպանության միջոցներ կիրառել աննախադեպ թվով վկաների համար

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքից հետո հանրությունը Մարտի 1-ի քրեական գործի համատեքստում ակտիվորեն սկսեց քննարկել քրգործում ներգրավված վկաների պաշտպանության հարցը: MAMUL.am-ի թղթակիցն այդ թեմայով զրուցել է փաստաբան Արայիկ Պապիկյանի և «Հելսինկյան ասոցիացիա» հ/կ մոնիթորինգային խմբի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց, որ հարցը հստակ կարգավորվում է «Քրեական դատավարության օրենսգրքով»: Դրա համաձայն՝ քրեական գործի որևէ մասնակցի հանդեպ հնարավոր սպառնալիքի դեպքում պետությունը պարտավոր է պաշտպանության միջոցներ ձեռնարկել:
«Դրանք տարբեր կերպ կարող են լինել. բնակության վայրի փոփոխում, նրան ուղեկցող համապատասխան ծառայողների տրամադրում և այլն: Պաշտպանության միջոց կիրառումը կարող է և՚ տվյալ անձը դիմումով լինել, և՚ նախաքննության մարմնի նախաձեռնությամբ: Եթե խոսքը վերաբերում է Մարտի 1-ին, ապա եթե կան մարդիկ, ովքեր գտնում են, որ վտանգ կա, կարող են դիմել դատարան, որը կքննի թե՚ պաշտպանության միջոց կիրառելու, թե՚ դրա ձևի հարցը»,- պարզաբանեց փաստաբանը:
Իսկ ինչ վերաբերում է տվյալ գործով պաշտպանության միջոցներ կիրառելու անհրաժեշտությանը, ապա ըստ Ա. Պապիկյանի՝ տվյալ գործով անցնում են մի քանի հարյուր վկաներ, և ողջամտորեն այդքան քանակի վկաների հանդեպ պաշտպանության միջոց կիրառելը գործնականում հնարավոր չի լինի:
«Երեկվա դեպքը պետք է անհանգստացնող լինի: Ես չգիտեմ՝ պաշտոնական քննության ավարտին ի՞նչ եզրակացության կգան, բայց պայմանականորեն ոչ դատավարական բառով ասած՝ «առանցքային» վկաների նկատմամբ անհրաժեշտություն կլինի: Եվ ոչ միայն վկաների մասով: Այնտեղ կան տուժողների ներկայացուցիչներ կամ իրավահաջորդներ, ում հասցեին ևս պարբերաբար սպառնալիքներ են հնչում: Լսել եմ սպառնալիքներ նաև փաստաբանների նկատմամբ»,- գնահատեց փաստաբանը:
Հարցին, թե նշյալ դեպքից հետո պետությունը կգնա՞ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու քայլին, Ա. Պապիկյանն ասաց. «Վստահ չեմ այդ առումով: Բայց նաև ներքուստ ուզում եմ հավատալ, որ մեր իրավապահ մարմինները, համապատասխան ծառայությունները եթե պաշտոնապես պաշտպանության միջոցներ չեն ձեռնարկի, ապա, հաշվի առնելով խորհրդային տարիներից մինչ օրս ձևավորված աշխատաոճը, գոնե պարտավոր են օպերատիվ հետախուզական գործողություններն ավելի ակտիվ իրականացնել: Օպերատիվ մարմինները պետք է շատ ավելի զգոն աշխատեն և հնարավոր վտանգները կանխարգելեն: Եթե դա էլ չեն անելու, ուրեմն՝ մենք կունենանք, Աստված մի արասցե, որևէ մասնակցի նկատմամբ ինչ-որ դեպքի կրկնություն: Այդ ժամանակ ամբողջ պատասխանատվությունը կրելու է իրավապահ համակարգը»,- նշեց փաստաբանը:
«Հելսինկյան ասոցացիա» հ/կ մոնիթորինգային խմբի ղեկավար Նինա Կարապետյանցն էլ նշեց, որ նախկինում եղել են վկաների ճնշումների դեպքեր, անգամ՝ մարդկային կորուստներ:
«Սակայն այսպիսի ծավալով վտանգ դեռ երբեք չի եղել: Գրեթե բոլոր դեպքերում եղել է 1-2 առանցքային վկա, բայց այս դեպքում վկաների թիվն աննախադեպ է, և բավականին խնդրահարույց վիճակ է: Ես կարծում եմ, որ օրենքը պիտի կատարվի տառացի, որովհետև դա է օրենքի գաղափարը, որևէ շեղում չի կարող լինել»,- պնդեց Ն. Կարապետյանցը:
Նա հիշեցրեց, որ կարելի է նաև միջազգային փորձից օգտվել՝ ապահովելու համար գոնե առանցքային վկաների պաշտպանությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր