Տեսանյութ. Նոր իշխանությունների խղճին են զինվորների մահերը. Նինա Կարապետյանց
«Իշխանությունները համարում են, որ խնդիրը լուծված է, որովհետև եղան պաշտոնանկություններ: Մենք համարում ենք, որ պաշտոնանկությունները բավարար չեն, պնդում ենք, որ պետք է լինեն քրեական պատասխանատվության ենթարկվողներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որը բանակում տարբեր տարիներին զոհված զինծառայողների ծնողների հետ կրկին կառավարության շենքի դիմաց է:
Նրա խոսքով, երկու տարի է բարձրաձայնում են բանակում գրանցված զոհերի մասին, այդ դեպքերը չբացահայտելու մասին, բարձրաձայնում են, որ իրավապահ համակարգում, պաշտպանության նախարարությունում կոռուպցիա կա, սակայն իշխանությունների համար այդ խնդիրները լսելի չեն:
«Գումարը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու առումով է բարձրաձայնվում այս խնդիրը, սակայն իրականում դա չէ հիմքում, այլ այն մարդկային զոհերն ու կորուստները, որոնք ունենք»,- ասաց իրավապաշտպանը:
Ն. Կարապետյանից խոսքով, դատախազությունում, քննիչները վստահ են, որ իրենք պատասխանատվության չեն ենթարկվելու:
«Սա այն հիվանդագին թավիշն է, որը բերել է այսօրվան: Այս նոր զոհերը հենց այդ թավիշի արդյունքն են: Եթե ժամանակին պատասխանատվության ենթարկվեին, բացահայտվեին այդ գործերը, նոր զոհերը չէինք ունենա: Այնպես որ, նոր իշխանությունը նաև իր խղճին ունի այս նոր զոհերը»,- նշեց իրավապաշտպանը:
Նրա գնահատմամբ, շատ ամոթ է, որ հեղափոխությունից երկու տարի անց այս մարդիկ կանգնած են այստեղ նույն խնդիրներով ու որևէ մեկը չի իջնում նրանց հետ հանդիպելու:
«Այո, այսօր այս իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն, իսկապես ընտրված իշխանություն է, բայց այդ լեգիտիմությունը շատ արագ կարող է ցրվել, հատկապես հաշվի առնելով, որ իրենք բավականին լուրջ խնդիր ունեն իրենց առաջ դրված. այսպիսի արհամարհական վերաբերմունքը սեփական ժողովորդի, իր տրված հանձնարարությունների նկատմամբ, կարծում եմ, լուրջ խնդիր է առաջացնելու իրենց համար»,- ասաց Նինա Կարապետյանցը: