«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 դեկ 2019 20:30

Երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա

Երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա
Hayacq.com-ի ամանորյա բլից-հարցազրույցը ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:
 
-Եթե 2019թ-ն ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Վիկտոր Ենգիբարյանի համար:
 
-Բուռն աշխատանքի, տեսանելի արդյունքների, ընտանեկան երջանկության և հիմնավորված լավատեսության տարի էր։ 
 
-Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
 
-Տնտեսական, արտաքին քաղաքական, ռազմական, ներքաղաքական ու հանրային բարեփոխումների ոլորտներում տեղի ունեցած հեղափոխական առաջընթացները համարում եմ նաև իմ անձնական ձեռքբերումը և հպարտ եմ այդ զգացողությամբ։
 
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
 
-Միշտ պետք է ձգտել ավելիին, կիսակատակ ասած, երբ ունես կիտրոն, պետք է ձգտես ունենալ աղ և տեկիլա։
 
-Իսկ որո՞նք են 2020թ-ի սպասելիքները, ակնկալիքները:
 
-Քաղաքական այն բարեփոխումները, որոնց սկիզբը դրել ենք այս տարի պետք է նոր թափ հաղորդեն մեր երկրին: 
Թե՛ ինձանից, թե՛ իմ շրջապատից, ակնկալում եմ ջանքերի շեշտակի ավելացում։
 
-Ամանորի խորհուրդը Ձեզ համար:
 
-Ինձ համար Սուրբ Ծննդյան տոներն առավել խորհրդանշական են, իսկ Ամանորն  իհարկե ամփոփման, հետահայցքի և ապագային նայելու լավ առիթ է։
 
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
 
-Տանը, իմ և հայրական ընտանիքիս բոլոր անդամների հետ։ 
Նույնիսկ Գերմանիայում ուսանելիս, միշտ եկել եմ Հայաստան, ընտանիքիս հետ նշել տոներն ու վերադարձել։ 
 
-Ձեր նախընտրած ամանորյա ուտեստը:
 
-Տնական բուժենինա հորթի մսով:
 
-Սիրո՞ւմ եք պատրաստել խոհանոցում և ի՞նչն է շատ լավ ստացվում:
 
-Այո, սիրում եմ պատրաստել խորոված, կարծում եմ վատ չի ստացվում:
 
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
 
-Ընտանիքով դիմավորելը լավագույն ավանդույթն է:
 
-Կարո՞ղ եք հիշել որևէ արտառոց երևույթ Ամանորի հետ կապված:
 
-Ոչ՝ բարեբախտաբար:
 
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
 
-Այո, անպայման, ոչ միայն հավատում եմ, այլև վստահ եմ, որ հրաշքներ լինում են:
 
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
 
-Մեկ-երկու բան կա, որ միգուցե ուզենայի փոխել, բայց վստահ չեմ, որ առանց այդ փորձառությունների ամեն ինչ կստացվեր այնպես, ինչպես կցանկանայի որ ստացվեր: 
Հետևությունն այն է, որ նույնիսկ բացասական փորձառությունները նույնպես կարևոր են։
 
-Ձեր ամանորյա մաղթանքը:
 
-Մաղթում եմ, որ միասնության այն աննախադեպ մակարդակը, որը կա մեր հանրության շրջանում ամրապնդվի և վերածվի անդառնալի արժեքի: 
Մեզանում գերիշխի հանրային շահը, որտեղ աղքատները և թույլերը ստանան այն աջակցությունը, որն իրենց պետք է, իսկ կարողներն առավել հանդուրժող են և ի վիճակի են կրել պատասխանատվություն դրակցի առաջ և ստիպել նրան շտկել մեջքը։ 
Մեր միասնությունն է, որ մեզ դարձնում է աշխարհի ամենաանվտանգ երկիրը։ 
Ցանկանում եմ, որ մենք երկրպագենք աշխատասեր մարդկանց՝ սկսած զինվորից, մինչև գործարար, բանվոր և պետական այր։ 
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր