Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

23 դեկ 2019 19:45

Մենք ունենք քաղաքական հիվանդություն՝ վախենալ ուղիղ նայել պրոցեսներին.Տեսանյութ

«Հայացք» մամուլի ակումբում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը խոսեց Ներքին և արտաքին քաղաքականության մասին, ամփոփեց 2019թ-ը:
 
Արամ Մանուկյանն արտաքին քաղաքականության  տեսանկյունից հատկապես դրական տեղաշարժ է համարում հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումը հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև Իրանի հետ հարաբերությունների բարեհաջող ընթացքը։
 
Անդրադառնալով ներքին քաղաքական գործընթացներին Արամ Մանուկյանը նշեց, որ իշխանությունները բարեփոխումներ իրականացնելիս դանդաղկոտություն են ցուցաբերում. «Քանի որ ընդունված կանոններ կան, ռեֆորմներ կարելի է անել մեկ տարի, տարի ու կես, և հաշվի պետք է առնել, որ Հայաստանը նորմալ կանխատեսելի զարգացման փուլում չէ, հեղափոխությունը կատարվել է հանցավոր ռեժիմի դեմ, որը 20 տարի կերել է երկիրը, ունի ուժ և լծակներ՝ հարամելու ամբողջ ընթացքը։ Հարկավոր է ռեֆորմների արագություն տալ, որ հետ վերադարձը բացառվի»,-նկատեց Արամ Մանուկյանը։
 
 
Արամ Մանուկյանը, անդրադառնալով իշխանությունների կողմից արված հայտարարություններին՝ Արցախի՝ բանակցային կողմ վերդառնալու վերաբերյալ, նշեց, որ Լևոն Տեր- Պետրոսյանը դեռ տարիներ առաջ ասել է, որ Ղարաբաղը հանդիսանում է բանակցային լիարժեք կողմ, և Ղարաբաղը բարձրացնում է իր ինքնորոշման հարցն ու իր իրավունքներն է պահանջում. «Այսպիսով Ղարաբաղը դարձավ բանակցային լիարժեք կողմ։ Բայց այս պարծենկոտ հերոսը, որ հիմա բանտում է, եկավ ու հարամեց այդ ֆորմատը, ասեց՝ և՛ Ղարաբաղի, և՛ Հայաստանի տեղը ես կպատասխանեմ, ու կոնֆլիկտը փոխվեց և դարձավ Հայաստան-Ադրբեջան և տարածքի համար իրականացվող պայքար։ Եվ հիմա մեր պայքարը դժվարացավ, ծանոթանում ենք, թե Արևմուտքին Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ինչեր են խոստացել և մեր ազնիվ պայքարի որակը խեղաթյուրել են, ու հիմա ավելի դժվար է դարձել։ Մենք ունենք քաղաքական հիվանդություն՝ պրոցեսներին վախենալ ուղիղ նայելու։ Նիկոլ Փաշինյանը նույնպես ունի այդ «հիվանդությունը» և զգուշավորությունը, իրար հակասող հայտարարությունները չեն տալիս ինֆորմացիա, որ նա ուզում է այդ խնդիրը լուծել։ Ակնհայտ է, որ խնդիրը լուծվելու է փոխզիջումների միջոցով։ Բայց անցել է տարի ու կես, բայց դեռևս բանակցություններ չկան»։
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր