Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

25 դեկ 2019 12:13

Աշոտյանին նյարդայնացրել է Կարապետյանը՝ ջաններդ յուղեք ու պատրաստ եղեք...

Նիկոլ Փաշինյանի թրաշի արանքներում որպես մամլո խոսնակ ծվարած Վլադիմիր Կարապետյանն այսօր մամուլում հիստերիկ զեղումների մեջ է ընկել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Իշխանափոխությունից հետո կառավարության աղեգալարներում տեղավորված սույն ասկարիդին կամ «ասեղից» իջացրեք, կամ արգելեք նման կերպ խոսել, կամ էլ ջաններդ յուղեք ու պատրաստ եղեք նմանատիպ հանրային կոմունիկացիայի՝ ուղիղ ձեր մասին»,-նշել է նա:
Հիշեցնեք այսօրվա մամուլում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր.«Այո… կներեք, էլի, Սերժի ռեժիմին երեւի Դուք եք կարոտում։ Էդ հանցագործը, որի մի ախպերը 30 միլիոն ա վերադարձրել, մի ախպերը թռած ա, մի ախպոր տղեն փախած ա, էն մեկը 6 միլիոն հետ ա վերադարձրել… ձեր Սերժն էդ ա։ Հերիք ա, էլի, էդ Սերժի անունը տաք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր