Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

28 դեկ 2019 13:53

Մարդիկ արյան մեջ պառկած օգնություն էին խնդրում. թե ինչ է տեղի ունեցել վթարի պահին.ականատես

Ղազախստանի Ալմաթի քաղաքում կործանված Fokker-100 ինքնաթիռի ուղևորուհի Գուլնարա Կոշենովան Россия-1 հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել օդանավում ավիավթարի պահին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Կոշենովայի խոսքով՝ օդանավը սկսել է ցնցվել թռիչքի մեկնարկից անմիջապես հետո: Շուտով ցնցումներն ուժեղացել են, և ինքնաթիռի սրահում «ամեն ինչ սկսել է թարթել», դարակներից թափվել են ուղեբեռները:
«Ես գլխով կռացա ծնկներիս վրա, երբ այդ ամենն սկսվեց: Երբ բարձրացրի գլուխս, արդեն օդանավի դիմացի հատվածը չկար: Սրահը ներսից կարծես կորացել էր»,- պատմել է ուղևորուհին:
«Ինքնաթիռից դուրս գալու համար ուղևորները կոտրել են վթարային դուռը, իսկ տղամարդիկ սկսեցին օգնել մյուսներին դուրս գալ: Երեխաների շրջանում շատ էին վնասվածք ստացողները: Մարդիկ արյան մեջ պառկած օգնություն էին խնդրում: Ես վախենում էի ձեռք տալ»,- կիսվել է հիշողություններով Գուլնարան:

Վերջինս հավելել է, որ իրենք շատ երկար են շտապ օգնության սպասել: Նրա խոսքով՝ դրսում շատ մութ էր, երբ ուղևորները սկսել են դուրս գալ օդանավից:  
Հիշեցնենք, որ Bek Air ավիաընկերության օդանավն Ալմաթիի օդանավակայանից թռիչքի մեկնարկից կարճ ժամանակ անց կորցրել է բարձրությունն ու կործանվել: Օդանավում 93 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է գտնվել: Վերջին տվյալներով՝ 12 մարդ է զոհվել: Վիրավորներից 10-ի վիճակը ծանր է գնահատվում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր