Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

10 հուն 2020 12:33

Վտանգված են միլիոնավոր կյանքեր.Ո՛չ Իրանի հետ պատերազմին.ցույցեր ԱՄՆ-ում՝ ընդդեմ Թրամփի

Հարյուրավոր խաղաղ ցուցարարներ հունվարի 9-ին բողոքի ակցիաներ են կազմակերպել ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ երկրի իշխանություններից պահանջելով պատերազմի մեջ չմտնել Իրանի հետ, հայտնում է huffpost.com-ը:

«Ո՛չ Իրանի հետ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող հանրահավաքները, որոնք կազմակերպել է լիբերալ MoveOn.org քաղաքացիական ակտիվիստական խումբը, անցկացվել են ԱՄՆ-ի տարածքով մեկ 370 տարբեր վայրերում՝ Նյու Յորքից միչև Չիկագո, Ատլանտա և Լոս Անջելես:

Ցուցարարները նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են իրավիճակի անհապաղ կարգավորում:

«Թրամփի անխոհեմ գործողությունը վտանգում է անթիվ-անհամար ամերիկացի զինծառայողների, իրաքցիների, իրանցիների և խաղաղ բնակիչների կյանքեր: Իրանի հետ ավերիչ պատերազմի հետևանքներն աշխարհի և մարդկության համար հնարավոր չէ գերագնահատել, վտանգված են միլիոնավոր կյանքեր: Մենք դասեր ենք քաղել Իրաքի, Աֆղանստանի, Եմենի և գլոբալ անվերջանալի պատերազմներից»,-ասված է MoveOn.org-ի հայտարարությունում:

Աղբյուրը նկատում է, որ ցույցերը սկսվել են այն ժամանակ, երբ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով սահմանափակվել է Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ հարձակում գործելու իրավունքը:

Մերձավոր Արևլքում իրավիճակը թեժացել է դեկտեմբերի վերջին Սիրիայում և Իրաքում շիայական «Քաթաիբ Հեզբոլլահի» օբյեկտներին ամերիկյան զորքերի հարվածից հետո: Դրանից հետո հարյուրավոր շիա մուսուլմաններ Բաղդադում հարձակվել էին ԱՄՆ դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Վաշինգտոնի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:

Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր