Թոքաբորբի նոր տեսակ. Չինաստանում ավելի քան 130 նոր դեպք Է արձանագրվել
![](https://panorama.am/news_images/742/2225437_1/110569807_9ac4763d_4c70_4d9e_aeb9_8b1358e0914c.thumb.jpg)
Վերջին տվյալներով՝ Ուհան քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198-ի, մինչ այժմ արձանագրվել է հիվանդությունից մահվան երեք դեպք: 25 մարդ դուրս է գրվել, 170-ը բուժվում է բժշկական հիմնարկություններում: 35-ի վիճակը գնահատվում է՝ ծանր, ինը հոգի գտնվում Է օրհասական վիճակում, 126 պացիենտի մոտ հիվանդության թեթև ձև Է: Եվս 90 մարդ գտնվում է կարանտինում:
Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ առայժմ արձանագրված չէ վիրուսի փոխանցում մարդուց մարդու: Դրա հետ մեկտեղ, հիվանդանալու դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Թաիլանդում և Ճապոնիայում:
Բրիտանացի փորձագատները համոզված են, որ իրականում հիվանդացածների թիվը հասել Է 1,7 հազարի , հաղորդել է BBC հեռուստառադիոկորպորացիան: Այն վկայակոչել է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: