Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

20 հուն 2020 14:13

Տեսանյութ. ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը բեմականացում էր. Լեւոն Քոչարյանը՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ մասին

Ով ինչ հիմարություն անի ու վերջում ասի՝ ես աջակից եմ, դա ոչինչ չի նշանակում։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Կեղծ օգտատերը կալանավորվել է։


«ԱԱԾ-ի հրապարակած այն տեսանյութը, որտեղ փակված էր անձի դեմք, փոխված էր ձայն եւ նա ներկայանում էր Ռոբերտ Քոչարյանի աջակիցը, ինչ-որ զավեշտալի, ծիծաղելի տեսանյութ էր, սա ինչ-որ բեմականացում էր եւ նպատակն ակնհայտ է, ու դա ցույց տվեց վարչապետի գրառումը, որ պարզվեցին քաղաքական կապերը. ինչ քաղաքական կապերի մասին է խոսքը, ինչ-որ բան է գրվում, մի օրվա մեծ ԱԱԾ-ն բացահայտում է, հետո կրկին գրառում է անում։ Փորձել են վարկաբեկել ամենից բարձր մակարդակով։ Պահանջում եմ ամենայն օրենքի խստությամբ բացահայտվի, թե ով է այդ մարդը, ի՞նչ կապ ունի մեր հետ։ Անցել է ժամանակ, փորձում ենք հասկանալ՝ ով կարող է լինել, սակայն չենք հասկանում։
Հիշեցնենք, որ այդ գրառմանը անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները եւ նրանց շարժառիթները պետք է պարզվեն»։ Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջը վարողի ինքնությունը, որը բերման էր ենթարկվել, տվել խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել։ Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) եւ 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր