Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

29 հուն 2020 12:36

Դատական նիստերի անհիմն հետաձգումներ, տարիներով քննվող գործեր. ՄԻՊ-ը՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների մասին

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է այն բողոքների ամփոփումը, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ յդ բողոքները վերաբերում են նաեւ նրան, որ կոպիտ խախտումների, տարիներով գործերի ձգձգման դեպքում չկան պատասխանատվության մեխանիզմներ:


Մասնավորապես, բողոքների հիմնական մասը վերաբերում է նրան, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տեւում, որ արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն:
Օրինակ, մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ շուրջ 50 դատական նիստ չի կայացվել:
Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, եւ տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռեւս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) եւ այլն:
Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան եւ հրապարակել արտահերթ զեկույց:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր