Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան          Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով       2024 թվականի դեկտեմբերին Կենդանակերպի այս նշանները կարող են հասնել ֆինանսական հաջողությունների    

03 փետ 2020 14:59

Ավտոներկրման բիզնեսով զբաղվող մարդիկ այսօր կոտրված տաշտակի առաջ են կանգնած

Հայաստան ներմուծված մոտ 200 հազար ավտոմեքենաները մեծացրեցին պետական եկամուտները, բայց հավելյալ արժեք չստեղծեցին: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Մոտ 200 հազար մեքենա ներմուծվեց Հայաստան, պայմանավորված մաքսազերծման հետ կապված արտոնություններով, ինչը մեծացրեց պետական եկամուտները, բայց դա հավելյալ արժեք չստեղծեց եւ բիզնեսի այդ տեսակը՝ ավտոներկրման, մարում է 2020-ին, ավելին՝ այդ ներկրված մեքենաները այնքան են խոցելի դարձել, որ կարող է այս բիզնեսը շատ խոցելի դառնա մեր տնտեսության համար: Այդ բիզնեսով զբաղվող մարդիկ այսօր կոտրված տաշտակի առաջ են կանգնած  բազմաթիվ առումներով՝ մաքսազերծման, իրացման, նույնիսկ կայանման»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այս իրավիճակը ստեղծվել է պետության վարած սխալ քաղաքականության պատճառով:



Նա անդրադարձավ նաև վիճակագրական տվյալների ամփոփմամբ՝ 7-8 տոկոս տնտեսական աճի գրանցմանը։
«Հիմա տեղին, անտեղին ամեն մի փռշտոցն աննախադեպ է համարվում ու նախկինների նկատմամբ կարծեք թե համարվում է մեծ նվաճում, ստացվում է այնպես, որ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել, հիմա ամեն մի շնչել-արտաշնչելը արդեն իսկ նվաճում է: Խոշոր արդյունքով՝ այդ 7-8 տոկոսը գրանցել են, բայց ես որպես տնտեսագետ ասեմ, որ կվազի ցուցանիշ է, միֆոլոգիական բան կար»,-ասաց նա նշելով, որ տնտեսության մի քանի ճյուղերում էլ անկում է գրանցվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր