ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

04 փետ 2020 18:02

Տեսանյութ. Սերը մարդուն կարող է զերծ պահել բացասական երևույթներից՝ անգամ հիվանդություններից

Տեսանյութ. Սերը մարդուն կարող է զերծ պահել բացասական երևույթներից՝ անգամ հիվանդություններիցՀայացք մամուլի ակումբում ԱՀԹ տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը և ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբան Սոնա Հարությունյանը խոսեցին սիրո բացակայության հետևանքների ու սիրո անհրաժեշտության մասին:
 
Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ Ավետարանի վարդապետությունը հենց հիմնված է սիրո և սիրո քարոզչության վրա. «Հավատ, հույս սեր՝ սրանցից մեծագույնը սերն է: Եթե հավատքն ու հույսը մարդուն պետք է միայն երկրային կյանքի ընթացքում, ապա սերն անհրաժեշտ է անգամ հավիտենական կյանքում: Սերը մեկնաբանելու ու բացատրելու համար չէ: Սերն ապրելու համար է»,-նկատեց Տեր Եսայի քահանան:
Տեր Եսայի քահանան նաև ներկայացրեց փետրվարի 8-ին նշվող սիրո բարեխոս՝ Սուրբ Սարգսի տոնին նվիրված կայանալիք միջոցառումները.«Սուրբ Սարգսի տոնին մասնակցությունը վերջին տարիներին ավելի ընդլայնվում է՝ խոսքը և՛ մասնակիցների աշխարհագրության, և՛ ծրագրերի մասին է: Իսկ տոնի հիմնական առանցքը բնականաբար Սուրբ պատարագն է: Այս տարի մեզ են միացել մոտ 50 կազմակերպություններ՝ խանութներ, սրճարաններ, թանգարաններ, որոնք պատրաստել են հատուկ անակնկալներ սիրահար զույգերի համար»,-ասաց Տեր Եսայի քահանան, հավելելով, որ տոնի խորհրդանիշ դարձած աղաբլիթը պարզապես ժողովրդական ավանդույթին բնորոշ խաղիկի մի ձև է:
 
Սոնա Հարությունյանի խոսքով՝ սերը մարդուն կարող է զերծ պահել բացասական երևույթներից՝ անգամ հոգևոր ու մարմնական հիվանդություններից. «Չնայած նրան, որ տարբեր ժամանակներում խոսել ու գրել են սիրո մասին, սակայն ներկայումս չկա մեկ սահմանում, որը հստակ կտա՝ թե «ի՞նչ է սերը» հարցի պատասխանը:
 
Սիրո բոլոր դրսևորումների մեջ կան ընդհանուր հատկանիշներ՝ հոգատարություն, հարգանք, պատասխանատվություն: Սերը լույս է, ինչպես լույսը կարող է ցրել խավարը, այնպես էլ սերը մարդուն կարող է զերծ պահել բացասական երևույթներից: Երբ երեխան իր հանդեպ չի զգում բավարար սիրո պահանջմունք, այդ պարագայում նրա մոտ կարող են դրսևորվել նյարդայնություն, կամակորություն, ագրեսիա: Նույնիսկ հոգեբանական, անգամ մարմնական ցավեր առաջանալ՝ ջերմություն, ալերգիաներ և այլն»,-ասաց Սոնա Հարությունյանը:
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր