Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային    

06 փետ 2020 16:26

Անուններ ասեք, եթե նույնիսկ նրանք Ձեր «քարանձավի» մարդիկ են

Ովքե՞ր են նախագծի հիմնավորման մեջ Ձեր նշած իրավական հանրույթի մարդիկ։ Անուններ ասեք, եթե նույնիսկ նրանք Ձեր «քարանձավի» մարդիկ են։ ԱԺ-ում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նախագծի համազեկուցող Վահագն Հովակիմյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Երբ ասում ենք իրավական հանրույթ, նկատի ունենք մարդիկ, մասնագետներ, ովքեր ունեն բարձր կարծիք հետևյալ հարցերի շուրջ, ուզում եմ թվեք մարդկանց, ովքեր այդ բարձր կարծիքը և հայտնել են այն կարծիքը, որը ներառել եք Ձեր հիմնավորման մեջ։ Հակառակ դեպքում ստացվում է՝ այս հիմնավորման մեջ նշված իրավական հանրույթը միայն Ձեր «քարանձավի» մարդիկ են, ովքեր բերել են հակասահմանադրական նախագիծ և պարտադրում են ոչ միայն ԱԺ-ին այլև ժողովրդին»,-ասաց Անի Սամսոնյանը։
Վահագն Հովակիմյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նկատեց՝ եթե այժմ սկսի թվարկել այդ անունները, կարող է ընթացքում մոռացության մատնել իր կողմից հարգված որևէ իրավաբանի և կարող է ուղղակի վիրավորել այդ մարդուն. «Դուք հաստատ կարող եք լրատվական դաշտը սանրել և այնտեղ հաստատ կհանդիպեք Ձեզ հուզող հարցին։ Կտեսենք այդ իրավաբաններին, նրանց կարծիքները։ Ես կարող եմ հետագայում նստել մի քանի ժամ ծախսել, որ համոզվեմ ցանկն ամբողջական է, որպեսզի որևէ մեկին վիրավորած չլինեմ և Ձեզ տրամադրեմ ամբողջական ցանկը, բայց կիսատ ցանկ չեմ պատրաստվում հրապարակել»,-հավելեց Վահագն Հովակիմյանը։
Պատգամավորի այս խոսքն ԱԺ նիստերի դահլիճում առաջացրեց գործընկերների ծիծաղը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր