88 պատգամավորները Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է
![](https://www.lragir.am/wp-content/uploads/2020/06/image_750x_5da585cc75eda.thumb_.jpg)
Նշենք, որ պաստառի վրա Արայիկ Հարությունյանի նկարն էր եւ գրված էր՝ «Քայլ արա, դուխով հեռացիր»:
«Ալեն Սիմոնյանը ինքնագործունեությամբ էր զբաղված, եւ զուտ ԱԺ ինստիտուտի նկատմամբ հարգանքից ելնելով ես ինքս էլ աղմուկ չեմ սիրում, բայց չեմ սիրում, երբ նման արհեստական խոչնդոտներ են ստեղծում»,-ասաց նա:
Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ հիմա պաստառը նիստերի դահլիճում է եւ այնտեղ կմնա ողջ օրվա ընթացքում:
«Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրան անվստահության հարցը ամենաբնական պահանջն է հանրության կողմից: Տեսեք ինչ է կատարվում դպրոցներում, բուհերում, գիտության հետ առհասարակ: Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք: Երկու տարվա ընթացքում նա բացի գիտական հանրույթի, մանկավարժական հանրույթի նկատմամբ ցուցաբերած հեգնանք, ծաղրանքի, նվաստացումների, բարեփոխումների իմիտացիայի, տնօրենների ոչ իրավական ճանապարհներով հեռացնելու, ՀՀԿ-ական տնօրենների դեմ խտրական պայքար մղելուց ոչինչ չի արել: Բուհերում քաոս է, մարդիկ չեն կարողանում ռեկտոր ընտրել, որովհետեւ նախարարը միջամտում է այդ ընտրություններին»,-ասաց Անի Սամսոնյանը:
Նա հավելեց, որ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է. «Այլ արժանիք, որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի: Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, դրա համար լռում են: Կրթությունն այն հարցն է, որ նրանք չպիտի լռեն: Ես հասկանում եմ, որ նրանց ստիպում են»: