Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 փետ 2020 11:54

ՀՀԿ-ն իր հայտարարությունը պիտի այսպես վերնագրեր՝Տղեք, մենք արել ենք՝ ղալաթ ենք արել, դուք մի արեք

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղեք, մենք արել ենք՝ ղալաթ ենք արել, դուք մի արեք...
Այ, այ, այ... ՀՀԿ-ն հայտարարւթյուն է տարածել՝ «...հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք սահմանադրական դատարանը կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից»: ՀՀԿ-ից լավ է՞լ ով գիտի քաղաքական օրենսդիր և գործադիր իշխանությունների՝ դատարանների վրա ազդելու հնարավորությունները: Շատ հարուստ փորձ ունեն և հիրավի լավ գիտեն, որ այսպես է եղել Հայաստանում Սահմանադրական դատարան ունենալու օրվանից, լինի ՀՀՇ, Ռոբերտ Քոչարյան, ՀՀԿ, և մեծ հավանականությամբ իսկապես այսպես կլինի նաև այսօր: Սա անկախ Հայաստանի դատա-իրավական համակարգի հիմնարար «լուծումն» էր, որը ժառանգվում է մեկ իշխանությունից մյուսին: Սահմանադրական դատարանը վաղուց է զրկվել Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, ավելի ճիշտ չի զրկվել, ուղղակի երբեք չի ունեցել: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գործնականում ապահովել էր այդ ընթացքը և հենց այդպես էլ ժառանգություն թողեց Հրայր Թովմասյանին: Դա դատարան չէր, իշխող կուսակցության և օլիգարխների ցանկությունների թերթիկի վրա կնիք էր: Նույնիսկ սովորական սեփականության իրավունքների քրեական հանցագործ խախտումներն այստեղ դառնում էին օրինական, և ՀՀԿ-ի մեջ երբեք հարց չբաձրացավ, թե ինչո՞ւ ՍԴ-ում «օրինականության կնիք» ստացած զավթումները Եվրոպական դատարանից ետ էին գալիս և շարունակում են ետ գալ որպես իրավունքի խախտումներ: Որքա՜ն է գրվել և ասվել այս մասին, որքա՜ն քմծիծաղ է հաջորդել մարդկանց տառապանքներին ու բողոքներին: Ցավոք: Ավելի ցավոտ է, որ իսկապես կարող է այդպես էլ շարունակվել: ՀՀԿ-ն իր հայտարարությունը պիտի վերնագրեր՝ «Տղեք, մենք արել ենք՝ ղալաթ ենք արել, դուք մի արեք»: Գուցե և այդպես վերնագրեր, եթե նպատակը չլիներ ամեն գնով պահպանել ՍԴ կազմի բացառապես ՀՀԿ-ի նվիրյալ ներկայացուցիչներին»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր