Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում    

30 հուն 2019 11:47

Սահմանադրական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին

Սահմանադրական դատարանը մերժեց Ռոբերտ ՔոչարյանինՍահմանադրական դատարանը, քննության առնելով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

2. Ըստ դիմողի՝ խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:
Դիմողի կարծիքով՝ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակներում ներառված չեն սահմանադրաիրավական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և դրանից բխող վերլուծությունը, մինչդեռ Հայաստանի Հանրապե- տության քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ կարգավորումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը, գործը վարույթ ընդունելիս հղում կատարելով սահմանադրաիրավական նորմերին, մեկնաբանելով այդ նորմերի բովանդակությունը և քննելով բողոքը՝ հիմնվելով առավելապես սահմանադրական նորմերի վրա, դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից՝ ստանձնելով Սահմանադրական դատարանի լիազորությունները:
Դիմողը գտնում է, որ այն դեպքերում, երբ արգելափակվում է սահմանադրական արդարադատության իրականացումը, այն է՝ իրավանորմի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտումը և (կամ) այն իրացվում է այնպիսի մարմնի կողմից, որը նման լիազորությամբ օժտված չէ, խախտվում են Սահմանադրության 75 և 79-րդ հոդվածներում ամրագրված սահմանադրական իրավունքները:
Դիմողի կարծիքով՝ վիճարկվող դրույթը և դրան տրված մեկնաբանության արդյունքում վրա հասած հետևանքներն ուղղակիորեն հանգեցնում են Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման, ինչպես նաև խեղաթյուրում և իմաստազրկում են Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:


3. Դիմողն անդրադառնում է նաև այլ հարցերի, որոնց վերաբերյալ վերջնարդյունքում սահմանադրականությունը որոշելու խնդիր չի բարձրացվում, ուստի Սահմանադրական դատարանն իրավասու չէ անդրադառնալ դրանց:
4. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև գործում առկա այլ նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
4.1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:
Հիշյալ դրույթը, ըստ էության, վերարտադրում է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամրագրված դրույթը, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ2 ներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Սահմանադրական հիշյալ դրույթով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի գործառույթը՝ ապահովել նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը: Նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, դրանց ճիշտ մեկնաբանությունն ապահովելը` որպես նաև իրավունքի զարգացմանը նպաստելու միջոցներ, կառուցակարգային առումով փոխկապակցված գործառույթներ են: Վճռաբեկ դատարանի` նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական գործառույթից անմիջականորեն բխում է դատարանների կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտերի միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը (ի դեպ, համանման իրավական դիրքորոշումներ Սահմանադրական դատարանն արտահայտել է իր մի շարք որոշումներով, մասնավորապես՝ 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ):
Ավելին՝ այստեղ



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր