Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

10 փետ 2020 10:17

Ու՞մ է ձեռնտու սխալ հիմքեր դնել հանրաքվեի նշանակման գործընթացի տակ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հանրաքվեի նշանակմանը նախորդող գործընթացը խնդրահարույց է, մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունները մինչև ընդունումը պետք է ներկայացվեին Սահմանադրականին դատարանին՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար (Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետ, 169-րդ հոդվածի 2-րդ մաս, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մաս, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 5-6-րդ մասեր): Անկախ առաջին և երկրորդ ընթերցումների հետ կապված՝ Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի մեկնաբանություններից, Սահմանադրությունն ուղղակիորեն պահանջում է մինչև Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումը ստանալ ՍԴ-ի որոշումը:
Ի՞նչ կարող էր անել գործող իշխանությունը, երբ իր ճանապարհին մշտապես հանդիպում է Սահմանադրական դատարանին:
Այստեղ առնվազն 2 ճանապարհ կա: Ոչ իրավաչափ և խնդրահարույց լուծումներով շրջանցել ՍԴ-ն, կամ շրջանցել իրավաչափ (կամ նվազ խնդրահարույց) ճանապարհով:
Երբ իշխանությունն ընտրում է առաջին տարբերակը, իսկ իրավաբանական հանրույթն ահազանգում է, ապա դա փորձում է ներկայացվել, որպես հակահեղափոխական և նախկին իշխանություններին հովանավորելու վարքագիծ: Մինչդեռ վստահ եմ, որ իրավաբանական հանրույթի մեծամասնությունն ավելի լավ երկիր ունենալու նպատակով է առաջնորդվում:
Ո՞րն էր երկրորդ ճանապարհը, և ինչու՞ Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները ցույց չեն տվել այդ ճանապարհը կամ մեկ ուրիշ ավելի լավ ճանապարհ:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի, 169-րդ հոդվածի 2-րդ մասի և 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից կարելի է եզրակացություն անել, որ Սահմանադրություն (ոչ թե փոփոխություններ, այլ՝ ՆՈՐ Սահմանադրություն) ընդունելու դեպքում, Սահմանադրության նախագիծը Սահմանադրական դատարանին ներկայացնելու պարտականություն սահմանված չէ: Այսինքն, Ազգային ժողովը կարող էր Սահմանադրության նախագիծը ներկայացնել հանրաքվեի, առանց ՍԴ-ին դիմելու:
Շուտով կլրանա իշխանափոխության 2-րդ տարին: Ինչու՞ ի սկզբանե այս ճանապարհը չի ընտրվել, քանի որ հանրաքվեի միջոցով ժողովուրդը կսահմաներ իր նոր կանոնները և այսօր չէինք ունենա այս անորոշ և վիճահարույց իրավիճակը:
Ու՞մ է ձեռնտու սխալ հիմքեր դնել հանրաքվեի նշանակման գործընթացի տակ, որն ապագայում կարող է վիճարկվել հաջորդ իշխանության կողմից, դրանից բխող իրավական հետևանքներով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր