Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

13 փետ 2020 12:37

Ովքե՞ր կարող են ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալ

Ովքե՞ր կարող են ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք կվերապահվի մինչև 1936 թ.-ի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագծով սահմանվում է, որ նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կում մինչև 1993 թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք կվերապահվի նաև Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ հա­մայնք­ներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թ.ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև՝ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց:
«Նախորդ կարգավորման համաձայն՝ ԽՍՀՄ խնայբանկում ներդրված միջոցների փոխհատուցում կարող էին ստանալ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ հա­մայնք­ներում 2014 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, սակայն, «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» ՀՀ կառավարության N 1231-Ն որոշման համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրում անձի մշտական բնակության վայրի հասցեն փոխվում է՝ զինծառայության զորակոչվելիս: Այսինքն՝ ստացվում էր, որ զինվորական ծառայության զորակոչվելու պատճառով հաշվառումից դուրս գալու և դրա հետևանքով 2014 թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ սահմանամերձ համայնքներում հաշվառված չլինելու պատճառով անձինք սահմանփակվում են ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքից»,- փոփոխության հրաժեշտությունը բացատրել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ 2020 թ.-ին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման համար հատկացվել է 1.2 մլրդ դրամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր