17:06 - Այս օրերին կորոնավիրուսի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգեւատրվի. քաղաքապետարան         16:45 - Տեսանյութ.Ռուսաստանից Հայաստան ժամանած 178 քաղաքացիներն ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր      16:24 - Ո՛չ վիրաբուժական, ո՛չ բամբակե դիմակները չեն կարող զսպել SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի տարածումը, եթե...    

17 փետ 2020 16:05

24 ժամում հայտնաբերել զորամասերի «ավտարիտետներին» և «գողականներին», ու ստեղծել դրանցից դիսբատ

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ֆեյսբուքյան էջում գրել է.


«Պարզվում է կրիմինալը մեր բանակին ու ժողովրդի պատերազմ է հայտարարել: Այսինքն 1 ամսում 15 սպանությո՞ւն: Անկախ նրանից՝ ինքնասպանություն է, թե պարզապես սպանություն՝ դա անընդունելի է:
Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն, առաջարկում եմ հետևյալը:
24 ժամում հայտնաբերել զորամասերում հայտնված «ավտարիտետներին» և այսպես կոչված գողականներին ու ստեղծել դրանցից դիսբատ (дисциплинарный батальон). Այնուհետև ձմեռը ուղարկել Օմարի դիրքերը պաշտպանելու- 35-50 աստիճան «մառոզին», իսկ ամառն էլ Հորադիզ նույն աստիճան «ժարիտներում»:

Կտեսնեք այդ «պռաշլյակները» և իրենց ծնողները ոնց են խելքի գալիս: ⠀
Շատ հեշտ է դա անել, քանի որ բոլոր զորամասերի հրամանատարները և իրենց մոտ ծպտյալ ծառայող «ասոբիստները» անգիր գիտեն այդ «խառոշիներին»: Ու վերջ, ամեն ինչ տեղը կնկնի և հայոց բանակը կսկսի հանգիստ կատարել իր սուրբ պարտականությունները: Իսկ հասարակությունը հանգիստ շունչ կքաշի և այլևս ծնողները չեն վախենա իրենց երեխաներին բանակ ուղարկել:
Ես ժամանակին այդպիսի մեկ-երկու դեպք ունեցել եմ և հայտնաբերել իմ զորամասում և այդ մոլախոտերին ուղարկել Օմար՝ դարձնելով նրանց սպիտակ արջի և կուռկուռի ձագ: Այդ մարդիկ հիմա հանրապետությունում շատ հայտնի, օրինապաշտ քաղաքացիներ են: Եթե վստահեք ինձ այդ առաքելությունը, սիրով պատրաստ եմ իրականացնել մեր բանակի առողջացման այդ ծրագիրը»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր