Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար          Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով       «Opel»-ը Կոմիտասում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մաhացել է    

20 փետ 2020 12:35

Դավիթ Տոնոյանի գլխին սև ամպեր են կուտակվում. Անդրանիկ Քոչարյանը նախարա՞ր

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Բանակում վերջերս արձանագրված մեկ տասնյակից ավելի զոհերի ֆոնին բավական թուլացել են նախարարի դիրքերը:


Սպասվում էր, որ պետք է հրաժարական տա գլխավոր պատասխանատուն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, բայց նա հրաժարական չտվեց: Ավելին, իշխանության ներսում նա աջակիցներ է ձեռ բերել, որոնք հիմնականում Տեր-Պետրոսյանի թիմակիցներն են:
Որպեսզի ԳՇ պետը իր պաշտոնը պահպանի բավական լուրջ ջանքեր է դրել Անդրանիկ Քոչարյանը: Այս կերպ Քոչարյանը ցանկանում է բարձրաստիճան զինվորականների շրջանում աջակիցներ ունենալ:
Իշխանության ներսի լևոնականները ամեն բան անում են, որպեսզի հեղինակազրկեն Դավիթ Տոնոյանին: Ըստ որոշ խոսակցությունները այդ շրջանակները ցանկանում են պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնել Անդրանիկ Քոչարյանին: Նա նախկինում ՊՆ-ում փոխնախարարի պաշտոն է զբաղեցել:

Լևոնական շրջանակները վարչապետ Փաշինյանին փորձում են համոզել ազատվել Տոնոյանից, քանի որ նա նախկինների կադրն է: Նրա փոխարեն առաջարկում են բերել Քոչարյանին, որը թիմակից է և ծանոթ է համակարգին:
Քոչարյանի պաշտպանության նախարար դառնալով լևոնակաները կամրացնեն իրենց դիրքերը և եթե հաջողվի վերցնել նաև ՍԴ նախագահի պաշտոնը, ապա բավական լուրջ հակակշիռ կդառնան վարչապետ Փաշինյանին և իր թիմին:
Աղբյուրը` politik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր