Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

20 փետ 2020 17:22

Կինը համաձայնել է փոխնակ մայր դառնալ եւ լույս աշխարհ բերել իր թոռնիկին

Սաբրինա անունով 39-ամյա կինը համաձայնել է փոխնակ մայր դառնալ եւ երեխա ունենալ իր անպտուղ դստեր համար:
Ինչպես պատմում է Daily Mail պարբերականը, մանկության տարիներին 21-ամյա Ժասմին Բոուլին անգլիական Նորիջ քաղաքից հիվանդացել էր քաղցկեղի ծանր ձևով` Յուինգի սարկոմայով: Բուժման ընթացքում բժիշկները ստիպված էին հեռացնել 7-ամյա աղջկա ձվարանները եւ ֆալոպյան փողերը, իսկ ճառագայթային թերապիան լուրջ վնաս էր հասցրել նրա արգանդին:
Մեծանալով՝ աղջիկը չէր կորցրել երեխա ունենալու հույսը եւ սկսել էր հորմոնների փոխարինման թերապիա անցնել` արգանդի վերարտադրողական գործառույթները վերականգնելու եւ գոնե արհեստական բեղմնավորման միջոցով հղիանալու հնարավորություն ունենալու համար: Սակայն վերականգնել վնասված հյուսվածքները հնարավոր չէր, ուստի աղջկա վերջին հնարավորությունը փոխնակ մայր գտնելն էր: Ժասմինը որոշել էր հարցը քննարկել իր զուգընկերոջ` 27-ամյա Դանիել Բելի եւ իր մոր` Սաբրինայի հետ: Բոլորի համար անսպասելիորեն Սաբրինան համաձայնել էր հղիանալ եւ ծնել երեխային, որը կբեղմնավորվի Բելի դոնորային սերմնահեղուկի եւ ձվաբջիջի միջոցով: Կինը վստահ է, որ հղիության հետ կապված խնդիրներ իր մոտ չեն առաջանա, քանի որ ինքն արդեն չորս առողջ երեխա է ծնել:
«Ես պատրաստ եմ գնալ դրան` դստերս երազանքն իրականացնելու համար: Ես հպարտ եմ, որ նա քաջությամբ դիմակայել է կյանքի բոլոր փորձություններին, ուստի ես կօգնեմ նրան զգալ մայրության երջանկությունը»,- ասել է Սաբրինան:

Ընտանիքը դրամահավաք է կազմակերպել արհեստական բեղմնավորման համար: Նրանք խոստովանել են, որ երբ երեխան մեծանա, ճշմարտությունը նրանից չեն թաքցնի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր